Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-ում հայտնել են, որ Օրբանի այցը Ռուսաստան խախտում է ԵՄ պայմանագրերը. FT


 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ Եվրամիության իրավաբանական վարչության, խախտել են ԵՄ պայմանագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Financial Times պարբերականը։Անցյալ շաբաթ Օրբանի այցը Մոսկվա՝ ուղղված Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններին, լուրջ քննադատության է արժանացել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից, որոնք անմիջապես հայտարարել են, որ Օրբանը չի ներկայացրել իրենց դիրքորոշումը ՌԴ նախագահի հետ բանակցություններում։Ըստ խնդրին ծանոթ երեք անձանց՝ ԵՄ իրավաբանական վարչությունը հուլիսի 10-ին անդամ երկրներին հայտնել է, որ Օրբանի գործողությունները խախտել են կառույցի պայմանագրերը, որոնք արգելում են ցանկացած «միջոց, որը կարող է վտանգել Միության նպատակների իրագործումը»։ «Մոսկվա գնալը քաղաքական սխալ էր.... Սա խնդիր է։ Նման աշխատաոճն ընդունելի չէ», - The Financial Times-ին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հունգարիան 6 ամսով ստանձնել է ԵՄ նախարարների խորհրդի նախագահությունը։ Ըստ մի շարք քաղաքական գործիչների՝ Օրբանն այս կարգավիճակը «չարաշահել է, որպեսզի Պուտինի հետ իր հանդիպմանն ավելի մեծ կշիռ տա»։Օրբանն ուղղակի բանակցություններ է վարել Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու շուրջ, ինչն, ըստ հրապարակման, խախտում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի այն քաղաքականությունը, որ առանց Ուկրաինայի աջակցության նման քննարկումներ չեն կարող տարվել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասել է, որ ցանկացած առաջնորդ, որ այցելում է Ռուսաստան կամ Չինաստան, պետք է հստակ հայտնի ՆԱՏՕ-ի դիրքորոշումները, որ ռազմական դաշինքը «ոչ մի տեղ չի գնում, Ուկրաինան ոչ մի տեղ չի գնում, Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնում»։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԵՄ բազմաթիվ անդամ երկրներ քննարկել են Հունգարիայում կայանալիք ոչ պաշտոնական նախարարական հանդիպումը բոյկոտելու հարցը, որոշ պաշտոնյաներ էլ, ըստ աղբյուրների, մասնավոր զրույցներում քննարկել են Հունգարիային ԵՄ նախարարների խորհրդի ռոտացիոն նախագահությունից զրկելու հարցը։Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

Լրահոս

Ով կհարստանա և ով կաղքատանա փետրվարի 15-ից 28-ը
Ինչպես ապրել փետրվարի 16-ից 22-ը՝ ներդաշնակ լինելով ինքներդ ձեզ հետ՝ ըստ չինական աստղագուշակի
Կարևոր
Ովքեր են առավելագույն ձայն հավաքած 10 թեկնածուները
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է
Կարևոր
Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան
Գյումրեցի մարզուհիների առավելությամբ․ տեղի է ունեցել ՀՀ ծանրամարտի կանանց առաջնությունը
Կարևոր
ՔՊ կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ ժ. 22:00-ի դրությամբ
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է. հայտնի են չեմպիոններն ու մեդալակիրները
Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը
Անժամանակ կյանքից հեռացել է բարի ու լուսավոր Ալլա Հակոբյանը
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր
Պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար
Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան
Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո
Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան
Կարևոր
Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից. Արտաշես սարկավագ Աջապահյան
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին այս պահին
Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել
Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա

Հնարավոր է՝ հրաբխային ժայթքումն էր Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառը

Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ

Եվրոպայում հայտարարել են՝ Ռուսաստանին կհաղթեին, եթե այն միջուկային զենք չունենար

Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Եվրոպան անկարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են

Դանիան պարտադիր զինվորական ծառայության կկանչի նաև կանանց

Մայիսին Բրիտանիայում խանութների գները փոքր-ինչ իջել են, բայց գնաճի ճնշումները աճում են

Լագարդը կարծում է, որ եվրոն կարող է դառնալ համաշխարհային առևտրի նոր չափանիշ

Yle. ՆԱՏՕ-ն հունիսին առաջին անգամ հետախուզական անօդաչու թռչող սարքեր կարձակի Ֆինլանդիայից

Իսպանիայում ընտանիքը գրեթե չորս տարի տնից դուրս չի եկել՝ վախենալով կորոնավիրուսից

ԵԽ պատգամավորի հայտարարությունը ՝ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին (տեսանյութ)

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար (տեսանյութ)

Եվրոպան օգտագործում է Զելենսկուն․ Ռադայի պատգամավոր (տեսանյութ)

Զելենսկիին վատ լուրեր են հայտնել Եվրոպայի անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)

Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով արևմտյան զորքերն Ուկրաինայում որպես խաղաղապահներ օգտագործել (տեսանյութ)

Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը

ԵՄ-ն ընդունել Է Ուկրաինային գումար ուղարկելու հետ կապված խնդիրները (տեսանյութ)