Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է 2018-2024 թթ. իրականացված ծրագրերը: Ըստ այդմ՝ իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց շրջանակում ներդրվել է 1 մլրդ 330 մլն դրամ, պետական ծրագրեր՝ ներդրվել է 8 մլրդ 600 մլն դրամ: Իրականացված ծրագրերի շրջանակում կատարվել են ասֆալտապատման, գազիֆիկացման, ջրապահովման, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների կառուցման աշխատանքներ:

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի՝ 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները ևս:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը նաև հանդիպումներ է ունեցել Ալագյազ, Ճարճակիս, Շամիրամ բնակավայրերի բնակիչների հետ:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների հարցերի հասցեագրման ուղղությամբ, ընդգծել, որ Կառավարությունը համայնքների հավասար զարգացմանը մեծ կարևորություն է տալիս: «Ներդրումները, որոնք իրականացվում են պետական բյուջեից, նաև այդ նպատակով են, միայն մայրաքաղաքի կամ մի քանի քաղաքների զարգացմամբ մենք չենք կարող ուժեղ պետություն ունենալ: Իսկ ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը: Մենք դրանով հպարտանում ենք, ցույց ենք տալիս բազմամշակութային հանրությունը, որ ունենք հանրապետությունում, և այդ ուղղությամբ աշխատանքներ անելու համար նաև փորձելու ենք նոր գործիքներ գտնել, որպեսզի ազգային փոքրամասնություններն իրենց կրոնական, մշակութային, կրթական իրավունքներն ու պահանջմունքները կարողանան իրացնել»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ այցի նպատակն է հենց տեղում հասկանալ խնդիրները:

Հաջորդիվ Արայիկ Հարությունյանը պատասխանել է բնակիչների բարձրացրած հարցերին:

Լրահոս

ՈՒՂԻՂ. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը․ ՔՊ-ական Սարիկ Մինասյանը՝ իր հայհոյելու մասին
Թե ի՞նչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գրպաններում. Մեսրոպ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագիրը
Մաքսիմալ թափանցիկ կազմակերպեք այդ աշխատանքը. Ավինյանը՝ ծառերի փոխարինման մասին
Մինչև ապրիլի 24-ը կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման աշխատանքները
Ես պահանջում եմ, որ ամեն շաբաթ ունենանք արված աշխատանք. Ավինյանը` Աջափնյակի մետրոյի կայարանի մասին
Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայտնի է. Ի՞նչ վիճակում են տուժածները
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ
Ռոդրիգեսը նշել է, որ Վենեսուելան ավելացրել է նավթի արտադրությունը
Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին (ֆոտո)
Հայտնի է քնելու իդեալական ժամը
Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ
Լույսը վառի՛ր. Ուժեղը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն ութ երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել. NBC
Զելենսկին դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման ժամկետի երկարաձգումը.BBC
Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին. IRNA
Իրանը ձերբակալել է չորս անձի, որոնք մեղադրվում են լրտեսության համար
Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Լրացուցիչ նորություններ

...

Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին (ֆոտո)

Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ

Լույսը վառի՛ր. Ուժեղը (տեսանյութ)

Լարված իրավիճակ «մահվան շտեմարան» անունը ստացած «Արծվի թևերի» հատվածում

Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկել է. Պատճառը հայտնի է

Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը

Արագածոտնի թեմից տեղեկացնում են

Փառք Աստծո. փառք Աստծո. Միքայել Սրբազանը պատասխանեց իր առողջական վիճակի մասին հարցին

Եղանակն՝ առաջիկա օրերին

Ի՞նչ վիճակում է դերասան Խաչատուր Հունանյանը. Մանրամասներ

Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ

Խնդրում եմ թույլ տան դուրս գա անցնի իր գործերին, որ մենք էլ հանգիստ լինենք. Կարապետյանի աջակից (տեսանյութ)

Գաղտնալսումներ են անում առանց դատարանի որոշման, դա օրենքի խախտում է. քաղաքացի (տեսանյութ)

Մեր հայրենակիցները փաստացի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ. Ղահրամանյան (տեսանյութ)

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

70 տարվա փառապանծ պատմության մեջ կա 15 տարի, որտեղ Կարեն Դեմիրճյանն է եղել այս երկրի ղեկավարը. Վազգեն Սարգսյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին

Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը