Իսրայելական ռազմական ինքնաթիռները կիրակի օրը հարվածել են Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 41 բնակավայրերի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական հրամանատարը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում թշնամու ինքնաթիռները հարվածել են հարավում գտնվող 40 և արևելքում գտնվող մեկ բնակավայրի», - ասել է աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ օրվա ընթացքում մի քանի հարվածների ալիքով հարձակման են ենթարկվել որոշ բնակավայրեր։
Նաբաթիե և Տյուրոս քաղաքները օրվա ընթացքում ենթարկվել են զանգվածային հարձակումների։ Սահմանին ավելի մոտ գտնվող ևս 18 բնակավայր ենթարկվել են ինտենսիվ հրետանային հարվածների: Նա հայտնել է, որ գրոհային անօդաչու թռչող սարքերը նույնպես հարվածել են մեքենաներին և այլ տրանսպորտային միջոցներին լիբանանյան տասներեք բնակավայրերում:








