Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ժողովրդավարական հասարակարգերում ընտրությունների լեգիտիմությունը սոսկ քվեարկության օրվա տեխնիկական արձանագրությունը չէ։


Այն մի ողջ շղթա է, որը խարսխված է երեք հիմնարար սկզբունքի վրա՝ մրցակիցների համար հավասար պայմանների ապահովում, հանրային ազատ ու անկաշկանդ խոսույթի առկայություն և քվեարկության արդյունքների անձեռնմխելիություն։


Երբ այս շղթայի օղակները սկսում են կանխամտածված կերպով խարխլվել հենց առաջին իսկ օրվանից, ապա վերջնարդյունքը չի կարող արտահայտել ժողովրդի իրական կամքը։ Գործընթացի համակարգված դիտարկումը ցույց է տալիս, թե ինչպես նախընտրական փուլից առաջ խաղի կանոնների կամայական փոփոխությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, հանրությանը պարտադրված գոյաբանական վախերը, երկակի ստանդարտների վրա հիմնված իրավական ու վարչական ճնշումները և, ի վերջո, հետընտրական մանիպուլ յացիաները հանգեցրին ընտրությունների լեգիտիմության լիակատար փլուզման։


Այս ամբողջ գործընթացի քաղաքական ու իրավական խոտորումները մեկնարկեցին ընտրություններից դեռևս կարճ ժամանակ առաջ, երբ իշխանության կողմից իրականացվեց խաղի կանոնների կտրուկ ու միակողմանի փոփոխություն։ Չնայած գործող օրենսդրությունը լիարժեքորեն թույլ էր տալիս կոնկրետ անձի անունով քաղաքական դաշինքների ձևավորումն ու մասնակցությունը, ընտրական շեմին կանգնած ընդդիմադիր ուժերին պարզապես արգելվեց հանդես գալ այդ ձևաչափով Այս քայլն ուներ հստակ քաղաքական նպատակ՝ կոտրել ընդդիմության կազմակերպչական ու բրենդային առավելությունները և մեկնարկային փուլում արդեն խաթարել հավասար մրցակցության սկզբունքը։


Հենց այս կամայական արգելքին հաջորդեց իրավական իսկական վակխանալիան, որն ուղղվեց ընդդիմադիր շտաբների և կառույցների դեմ։ Այս իրավական ճնշումների աննախադեպ մասշտաբը դրսևորվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրինակով. կուսակցության ամենաակտիվ անդամներից շուրջ 700 հոգի՝ շտաբի պետեր, տարածքային և մարզային պատասխանատուներ, հայտնվեցին քրեական հետապնդումների, կալանքի կամ տնային կալանքի տակ։ Սա ուղղակի կոտրեց կուսակցության կազմակերպչական ողնաշարը՝ պարալիզացնելով ողջ քարոզչական և կազմակերպչական աշխատանքները։


Իրավական ճնշումների այս նույն շղթայի մեջ իշխանությունը կիրառեց հաջորդ համակարգված հարվածը՝ թիրախավորելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնապես ձևակերպված աշխատակիցների գործունեությունը։


Թեև կուսակցության անձնակազմն ու ակտիվիստները ձևակերպված էին օրենքի տառին համապատասխան, նրանց ամենօրյա աշխատանքային պարտականությունների համար վճարվող օրինական աշխատավարձերը իրավապահ մարմինների կողմից կանխամտածված կերպով սկսեցին որակվել ու հանրությանը ներկայացվել որպես «ընտրակաշառք»։


Օրինական ֆինանսական հարաբերությունների այսպիսի արհեստական ու աբսուրդային տրանսֆորմացիան հիմք դարձավ կուսակցության անդամների դեմ իրականացվող համատարած բռնաճնշումների, զանգվածային խուզարկությունների և անհիմն կալանավորումների համար՝ նպատակ ունենալով ամբողջությամբ կաթվածահար անել քաղաքական ուժի ֆինանսատնտեսական և կազմակերպչական կենսագործունեությունը։


Քաղաքական հալածանքների և ուղղորդված արդարադատության ամենացայտուն օրինակը դարձավ վարչապետի ուղիղ հրահանգով ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարի թիրախավորումը։ Երկրի ղեկավարն անձամբ ամբիոնից հնչեցրեց մեղադրանքներ վերջինիս գործունեության վերաբերյալ՝ ուղղակիորեն կապելով այն «պետական դավաճանության» ծանրագույն հոդվածի հետ։


Այս հրապարակային քաղաքական դատավճռից անմիջապես հետո իրավապահ ողջ համակարգը շտապեց «իրավական կոստյում» հագցնել քաղաքական պատվերին, ինչի արդյունքում ընդդիմադիր գործիչը շինծու հիմքերով կալանավորվեց։


Ընդդիմության նկատմամբ այս ռեպրեսիվ տրամաբանությունը շարունակվեց նաև հետընտրական փուլում, երբ իրավապահները խուզարկություններ սկսեցին Անդրանիկ Թևանյանի համախոհ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի բնակարանում (ով Թևանյանի հետ միասին դեռ ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը)՝ ցույց տալով, որ իշխանությունը նպատակ ունի երկարաձգել տեռորի շղթան և ճնշել ցանկացած այլախոհություն։


Այս իրավական տեռորին զուգահեռ՝ հանրային տիրույթ ներարկվեց թունավոր ու ագրեսիվ խոսույթ՝ հասարակությանը պարտադրելով «վախ վաճառելու» մարտավարությունը։ Նախընտրական առաջին իսկ օրերից հնչող պաշտոնական բառապաշարը, որը հագեցած էր մրցակիցներին «սատկացնելու», «նստացնելու», «կզզացնելու» կամ «ջախջախելու» բացահայտ սպառնալիքներով, հասարակության մեջ ձևավորեց հոգեբանական տեռորի իսկական մթնոլորտ։ Նման ատելության խոսքի պաշտոնականացումը կաշկանդեց ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը։


Ավելին, ցանկացած քաղաքացի, ով նախընտրական շրջանում համարձակվեց հրապարակային հանդիպումների ժամանակ բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ կամ բարձրացնել անհաճո հարցեր, անմիջապես ենթարկվեց դաժան թիրախավորման և հալածանքների։ Դրա վառ օրինակներից է մետրոյում արցախցի աղջկա դեպքը, որն իշխանական քարոզչամեքենայի կողմից լկտիաբար թիրախավորվեց։


Նույն տրամաբանությամբ, Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասնակից բժշկուհին համակարգված թիրախավորվեց ինչպես իշխանության կողմնակիցների կողմից, այնպես էլ իր իսկ աշխատավայրում, ինչը ցույց տվեց, որ քաղաքական հայացքների համար մարդուն կարող են հալածել նաև մասնագիտական միջավայրում։


Իսկ Արթուր Օսիպյանի դեպքը ցույց տվեց համակարգի ողջ ռեպրեսիվ էությունը. հրապարակային բանավեճից հետո նրան պարզապես բանտ նետեցին, և 20 օրից ավելի տևած հացադուլից հետո, միայն քաղհասարակության ներկայացուցիչների երաշխավորությամբ, օրերս նա ազատ արձակվեց։ Նմանատիպ բազմաթիվ օրինակները հստակ ազդակ էին ողջ հանրությանը, ինչը չէր կարող ահաբեկման ու վախի համատարած մթնոլորտ չստեղծել նախընտրական Հայաստանում։


Այս ամենին գումարվեց այն ահաբեկող թեզը, թե սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում արդեն իսկ սեպտեմբերին երկրին սպասվում է աղետաբեր ու կործանարար պատերազմ։ Նման պնդումն ուղղակիորեն զրկեց հասարակությանը նորմալ, սթափ ու կշռադատված ընտրություն կատարելու հիմնարար իրավունքից։ Հանրության մի ստվար հատված, զուրկ լինելով խորքային քաղաքական-անալիտիկ կարողություններից, հայտնվեց ապատեղեկատվության և սարսափի ազդեցության տակ՝ քվեարկելով ոչ թե հանուն գաղափարների կամ զարգացման ծրագրերի, այլ ամբողջությամբ անվտանգային սպառնալիքներից ու պատերազմի արհեստականորեն ստեղծված ուրվականից խուսափելու տրամաբանությամբ։


Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացի անհավասարությունն ու ընտրովի արդարադատությունն ի հայտ եկան իրավապահ համակարգի գործելաոճում, որտեղ կիրառվեցին բացահայտ երկակի ստանդարտներ։ Քարոզարշավի ընթացքում ընդդիմության կողմից հանրայնացվեցին բազմաթիվ ծանրակշիռ փաստեր իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման մասին՝ դպրոցների, մանկապարտեզների և համայնքային հիմնարկների աշխատողների ներգրավմամբ։


Սակայն իշխանական ճամբարում արձանագրված այս համակարգային խախտումների դեպքում իրավապահ համակարգը դրսևորեց լիակատար անգործություն, մինչդեռ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվեցին աղմկոտ, ցուցադրական ձերբակալություններ և «մասկի շոուներ»։ Այս ամբողջ գործընթացի տրամաբանական և ամենավտանգավոր հանգրվանը դարձավ ընտրական արդյունքների ամփոփման փուլը։


Ամենաաղմկահարույց զարգացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տեղամասային արդյունքների պաշտոնական վերահաշվարկից և անհրաժեշտ շտկումներից հետո ակնհայտ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այնուամենայնիվ, հաղթահարում է խորհրդարանական 4 տոկոսանոց անցողիկ շեմը։


Տեսնելով, որ մաթեմատիկական ու վարչական սովորական մանիպուլ յացիաներն այլևս արդյունք չեն տալիս, իշխանությունը դիմեց աննախադեպ ու բացահայտ «կացնային» քայլի։ Այն երկու ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր համեմատաբար բարձր և վճռորոշ քանակի քվեներ, ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն և ամբողջությամբ չեղյալ հայտարարվեցին։


Ձայների ընտրովի և կոպիտ ոչնչացման այս վերջին քայլով իշխանությունը փորձում է ընդդիմադիր ուժին դուրս մղել խորհրդարանից՝ ուղղակիորեն ապալեգիտիմացնելով ապագա խորհրդարանը և այն զրկելով հանրության իրական քվեների արտացոլումը լինելու հնարավորությունից։


Երբ քաղաքական համակարգը ձևավորվում է ոչ թե քաղաքացիների ազատ կամքի դրսևորմամբ, այլ խաղի կանոնների կամայական փոփոխությամբ, 700 ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումներով, օրինական աշխատավարձերը որպես ընտրակաշառք որակելով ու դրա հիման վրա համատարած տեռոր իրականացնելով, հանրային հանդիպումների ժամանակ այլախոհների ու բանավիճողների բացահայտ հալածանքներով, աշխատանքի վայրում ու համակարգված կերպով թիրախավորումներով, կալանավորումներով, հոգեբանական տեռորով, պատերազմի վախի ներարկմամբ, վարչական ռեսուրսի անպատիժ կիրառմամբ, երկրի ղեկավարի ուղիղ հրահանգներով ընդդիմադիրների կալանավորմամբ, երկակի ստանդարտների իրավակիրառ պրակտիկայով ու տեղամասային արդյունքների կոպիտ ու մեխանիկական չեղարկմամբ, այդպիսի ընտրությունները բացարձակապես զուրկ են լեգիտիմությունից. դրանք չեն կարող արտահայտել հանրության իրական տրամադրություններն ու ձայների իրական պատկերը։


Ստեղծված իրավիճակում, երբ խորհրդարանական կազմն արհեստականորեն սրբագրված է, միակ իրավական և քաղաքական ելքը սույն արդյունքների անվավեր ճանաչումն է և նոր, արդար, հավասար ու անկաշկանդ պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ժողովրդի իշխանությունը վերականգնելու համար։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան
Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերով
Ծառուկյանը դարդ չի անում, իշխանությունը սուսուփուս վերադարձնելու է բանդիտական մեթոդներով խլածը
է՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննության
Կարող ա՞ գիտեն 1917 թվականն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են. Արման Աբովյան
Իրանը մեղադրել է Թրամփին նավթի գները իջեցնելու իր հայտարարություններով
Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն
ԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համար
AP. Իրանի հետ հակամարտության ընթացքում ավելի քան 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել
Նյու Յորքի քաղաքապետ Մամդանին խոստովանել է, որ չի կարողանա ձերբակալել Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության
Bloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ
Մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարար
ԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին
Արցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասին
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»
5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են