Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԻՊ-ը Բերդ համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքների իրացմանն առնչվող հարցեր


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
 
Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:
 
Համայնքի ղեկավարի հետ քննարկվել են մարդու իրավունքների իրացմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներին, մասնավորապես՝ բնակարանային ապահովմանը, աջակցության ծրագրերին, երեխաների դպրոց և մանկապարտեզ հաճախելուն վերաբերող հարցերին։
 
Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերին բնորոշ զբաղվածության մարտահրավերները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ բարձրացված հարցերն իր մանդատի շրջանակում ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ուղղությամբ։
 
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` երեխաների բռնությունից զերծ միջավայրում ապրելու, կրթության իրավունքի ապահովման, այդ գործընթացում իրավասու մարմինների միջև համագործակցության ձևաչափերի և այլնի հետ կապված:
 
Այնուհետև Պաշտպանը շրջայց է կատարել Բերդի զինվորական հոսպիտալում։ Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Պաշտպանը հանդիպել է բուժում ստացող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առողջական խնդիրներին, բուժման ընթացքին և առօրյային։ Հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման մեթոդներին, դեղորայքի հասանելիությանը և իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերող խնդիրներ։
 
Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է նաև Հայ օգնության ֆոնդի Բերդի մասնաճյուղ, ծանոթացել կազմակերպության կողմից իրականացվող սոցիալական աջակցման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ՝ ընդգծելով նման նախաձեռնությունների դերը համայնքի սոցիալական կայունության ապահովման գործում։
 
Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև համայնքի մյուս հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, հարկային արտոնություններից և ուսման վարձի զեղչերից օգտվելու հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության և երաշխիքների հարցերը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող մի շարք հարցեր։
 
Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցությունը։
 
«Ես կարծում եմ, որ մեր պետությունում առկա խնդիրները հնարավոր չէ միայնակ լուծել, անհրաժեշտ է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցություն: Ես շատ եմ կարևորում այդ աշխատանքը և բոլոր մարզային այցերի ժամանակ հանդիպում եմ ունենում ՀԿ սեկտորի հետ»,- նշել է Պաշտպանը:
 
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև համայնքի շուրջ երեք տասնյակ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող հարցերը` կապված տարբեր պետական մարմինների դիմելիս առաջացած խնդիրների, պատշաճ բուժօգնության ապահովման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությունների տրամադրման հետ, որոշ քաղաքացիների հետ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ:
 
Պաշտպանը վստահեցրել է՝ իր մանդատի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
 
Աշխատանքային այցի ընթացքում Պաշտպանը քննարկում է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի հետ՝ քաղաքացիների դիմումների քննության ընթացակարգերի, աշխատակարգերի, ինչպես նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունավետության վերաբերյալ։
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ խնդիրներին և պատշաճ հասցեավորել դրանք:

Լրահոս

Հայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը
ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած Մհեր Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
«Հըզբոլլահը» պահպանում է հրադադարը Լիբանանի ողջ տարածքում
Ինիեստան գլխավորել է ԱՄԷ-ն ներկայացնող ակումբը
NBC. Թրամփը պատրաստ է պահպանել Իրանի շրջափակումը, եթե բանակցությունները ձախողվեն
Քննչական համակարգը փոփոխությունների հո՞տ է զգում․ Քկ նախագահը նոր հրահանգ է իջեցրել
ԱՄՆ-ն չի պատրաստվում ռմբակոծել Իրանը՝ բանակցությունների դադարեցման պատճառով․Թրամփ
Արևմուտքը վարկաբեկում է ինքն իրեն Փաշինյանին աջակցելով. Արա Պապյան (տեսանյութ)
Նրանք, ովքեր կողմ են ստին, պարտությանը թող ընտրեն Նիկոլին, մենք ընտրում ենք Ուժեղ Հայաստանը (տեսանյութ)
Տխրահռչակ վարչապետին թուրքական ֆեսեր ենք բերել, որ ընտրություններից հետո կրեն ու գնան թուրքերի մոտ
Պրոթուրքականությունը, որը դրսևորվում է իշխանության գործունեության մեջ, ժողովրդի կողմից ընդունելի չէ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են լիբանանյան 41 բնակավայրերի վրա
NYT. ԱՄՆ-ը մայիսի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցով ուղեկցել է մոտ 70 նավի
Մեր երկրում այս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. Արմեն Աշոտյան
Կոչ ենք անում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին. «Կամք»
Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան․ Դավիթ Տոնոյան
Զինվորների ծնողները «սրտիկով» տորթով շնորհավերել են Փաշինյանին
Կարևոր
Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը
Ֆրանսիան ռուսական լցանավ է կալանել. Փաշինյանի պատասխանը Պուտինին

Լրացուցիչ նորություններ

...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր Նիկոլ Փաշինյանի 51-ամյակն է

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի 1-ին

Վաղը լույս չի լինի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում

Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը

Քրեական վարույթ՝ 956 հզր եվրոյի մաքսանենգության և փողերի լվացման դեպքով

ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Իրանին․Հեգսեթ․ Հարկային պահանջներ՝ Մայր Աթոռից (տեսանյութ)

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

Կրակոցների հետևանքով դեղատան, դպրոցի և հարակից տների պատուհաններն են վնասվել․ 5 անձ է ձերբակալվել

«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ

Երեկվա զորահանդեսը շոոու էր. ազգասեր ու աստվածասեր իշխանություններ պիտի ունենանք. տեր Վրթանես

GGRC Armenia - Միասին՝ նոր կյանքի համար

Կրակոցներ՝ Էջմիածնում․ Ավտովթար-հրդեհ, վարորդը եղել է վարորդական իրավունքից զրկված և ոչ սթափ

Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան

Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին. Արմեն Այվազյան