Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայրենի հողից վտարված արցախյան թատրոնի հաջող ելույթը Մուրմանսկում


Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին վտարվել է հայրենի հողից, 2024 թ․ նոյեմբերի 15–22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին, որի արդյունքում արժանացել է երկու մրցանակի՝ մասնագիտական ժյուրիի «Ռուսաց լեզվի պահպանության համար» հատուկ դիպլոմի և այլընտրանքային ժյուրիի «Ռուսաց լեզվի, մշակույթի պահպանության և դրամատիկական ներկայացման միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմի։   
Երիտասարդ թատրոնի միաջազգային դեբյուտը, որը Ստեփանակերտում 2022 թվականին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ, իրականացել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։

Հենց այս կազմակերպությունը և իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանն են հետևողականորեն աջակցել Ստեփանակերտում թատրոնի կայացմանը։ Նաև ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցության շնորհիվ է, որ արցախյան թատերախումբը այսօր լիարժեքորեն գործում է Երևանում։ 

Ռուսական Արկտիկայի մայրաքաղաքում՝ Մուրմանսկում, հինգ երկրների 14 թատրոնների շարքում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը աչքի է ընկել Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրած «Ողջ ձայնով» ներկայացմամբ։ 

Կարելի է հասկանալ դերասաններ Մարթա Ալթունյանի, Զոյա Սարգսյանի, Ռուդոլֆ Հայրիյանի, Բելլա Պատվականյանի, Էլիզա Կրիկորյանի, Էմմա Օգոլցովայի և Հարություն Անդրեասյանի  զգացմունքները և ապրումները բեմում, որոնց համար այս ներկայացումը վերջինը դարձավ Ստեփանակերտում։

Այն ժամանակ, 2023 թվականի հուլիսին, շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեփանակերտյան մտավորականությունը համախմբվել էր այս թատերական ներկայացման շուրջ և ամեն մի բառի մեջ հույս էր փնտրում՝ չկորցնելով հավատը արդարության նկատմամբ։ Այդպես էր թատրոնի ամեն մի բեմելի դեպքում, որոնք արցախյան հողում համընկան հենց այդ դժվար ժամանակահաշրջանի հետ։

Դերասանական նույն կազմը այս սրբացած ներկայացմանը նոր իմաստ ու նշանակություն հողորդեց 2024 թվականի հունվարին արդեն Երևանում, երբ «Ողջ ձայնովը» դարձավ Հայաստանում թատրոնի վերածնունդից հետո առաջին ներկայացումը երևանյան բեմում։ 

Եվ ահա արդեն արկտիկական բեմ։ Այստեղ նույնպես Ժաննա Կրիկորովայի բեմադրության միջոցով, համադրելով մեկ դար առաջ անարդար երևույթների նկատմամբ Մայակովսկու մոտեցումը և ժամանակակից համանման դրսևորումների վերաբերյալ Արցախի ձայնը, արցախցի դերասանները հերթական անգամ իրենց վերաբերմունքը դրսևորեցին իրենց հայրենի հողի հետ կատարվածի և այսօր մեր շուրջը տեղի ունեցողի նկատմամբ։   Ժյուրիի անդամները, փառատոնի մասնակիցները և Մուրմանսկի բնակիչները, որոնց թվում շատ էին տեղի հայերը, ներկայացումն ընկալեցին հենց թատրոնի պատմության և անցած ոչ հեշտ ճանապարհի միջոցով, որը կարելի է քաղաքացիական սխրանք համարել։ 

Ներկայացումից հետո Մուրմանսկի Մշակույթի կոմիտեի նախագահ և Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Ելենա Կրինժինան ընդգծեց հենց դա՝ սեփական պատմության հաջող ներկայացումը ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների միջոցով։

Նա դերասաններին շնորհակալություն հայտնեց հրաշալի խաղի և բեմական խոսքի, իսկ ռեժիսորին՝ ներկայացման դժվար խնդիրների գեղարվեստական ճկուն լուծումների համար։ 

Փառատոնի կազմկոմիտեի անունից Ելենա Կրինժինան բեմից շնորհակալական խոսքեր հնչեցրեց նաև դահլիճում ներկա գտնվող ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանի հասցեին՝ մշակութային ավանդույթների պահպանման, հայ-ռուսական միջմշակութային երկխոսության զարգացման և փառատոնին թատրոնի մասնակցությունը ապահովելու համար։  

Իր հերթին, մեկնաբանելով միջազգային փառատոնում երիտասարդ թատրոնի բենեֆիսը, Յուրի Նավոյանը այն բնութագրեց որպես թատրոնի զարգացման օրինաչափ փուլ և նոր չափում հայ-ռուսական հումանիտար համագործակցությունում․ «Դեռևս այս տարվա սկզբին, երբ թատրոնը Երևանում կայանում էր նոր պայմաններում, մեր կողմից իբրև արցախյան վերածնված թատերախմբի հետ համագործակցության ուղղություններից մեկը նախանշվել է հայ-ռուսական երկխոսությունում նրա ակտիվ մասնակցությունը։

Մենք դա բնութագրել ենք իբրև հայ և ռուսաստանյան ժողովուրդների միջև հումանիտար համագործակցությունում նոր չափման ստեղծում՝ արցախյան հարուստ և ինքնատիպ կոլորիտի ներգրավմամբ։ Իսկ Մուրմանսկում հաստատվեց այդ հետաքրքիր և դրական երևույթը»։  Նշենք, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմը, բարեկամները,  համախոհները և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատության ստեղծագործական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ են ապահովում դեռևս Ստեփանակերտում գործունեության փուլից։ 

վերածնվելուց հետո թատրոնը աշխատում է մնայուն հիմունքներով, նրան կից ստեղծվել են թատերական արհեստանոց և երիտասարդական ստուդիա, իսկ ներկայացումների ցուցադրության համար վարձակալվում են հանրահայտ թատերական հարթակներ․ «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմերը, «Անի» հյուրանոցի դահլիճը։ Չի կարելի նաև չնշել, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել «Դոմ Մոսկվի» և «Դոմ Ա» կենտրոնները,  իսկ 2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատրոնը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։   

Ըստ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի, առաջիկայում հանդիսատեսին սպասում են հետաքրքիր իրադարձություններ հիմնական թատերախմբի, երիտասարդական ստուդիայի  արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև խառը կազմերով՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի և հրավիրված ռեժիորների բեմադրություններով։ Թատրոնի բազմաժանր խաղացանկը կհարստանա նաև հայ դրամատուրգների պիեսներով։ 

Ընդհանրապես, նոր պայմաններում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնումը և գործունեությունը արցախյան հաստատության ինստիտուցիոնալ պահպանման և մշակութային Արցախի ներկայացման հաջող օրինակներից մեկն է հանդիսանում։   

«Նոև կովչեգ» ամսաթերթ, համար 1, 2025 թ․   

Լրահոս

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է