Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․


ԵՐԵԿ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ, ՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ։


Նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմար պետությանը պատասխանատու է ճանաչել ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար։


2017 թ. Մյանմարի զինված ուժերի իրականացրած զանգվածային սպանությունների, բռնությունների և էթնիկ զտումների հետևանքով ավելի քան 700 հազար ռոհինջաներ ստիպված էին փախչել հարևան Բանգլադեշ։ Դատավարությունը դեռևս 2019 թ. նախաձեռնել էր աֆրիկյան Գամբիա պետությունը՝ 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա։


Սա իսկապես պատմական նախադեպ է. առաջին անգամ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը ցեղասպանություն իրականացնելու համար պատասխանատու է ճանաչել մի ամբողջ պետություն, այլ ոչ թե միայն առանձին հանցագործների։


Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս վճիռը Հայաստանի համար, մասնավորապես՝ Արցախի հիմնահարցում։


Միջազգային քաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում նույն իրավական մեխանիզմը կարող է կիրառվել նաև Ադրբեջանի դեմ՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման, հայրենազրկման, Արցախի ամբողջական հայաթափման, ինչպես նաև հայոց հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացման՝ մշակութային ցեղասպանության կապակցությամբ։


Ադրբեջանի կատարած հանցագործությունների ցեղասպանական բնույթը և ցեղասպանություն իրականացնելու դիտավորությունը միանգամայն հնարավոր կլինի ապացուցել, եթե Հայաստանում այսօրվանից սկսվեն անհրաժեշտ իրավական նախապատրաստական աշխատանքները (իրականում՝ այդ աշխատանքները պետք է սկսված լինեին դեռևս 1990-ական թվականներից)։


Առանձնապես կարևոր է, որ նման հայց կարող է ներկայացնել ոչ միայն Հայաստանը, այլև Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից որևէ այլ պետություն, ինչպես դա արեց Գամբիան Մյանմարի դեպքում։


Այսինքն՝ Արցախի հայաթափման համար Ադրբեջանին միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն ամենևին էլ բացառված չէ։ Դրա համար անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության ազատագրումը ներկայիս օտար լծից, իրավական լուրջ նախապատրաստություն և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ։ Սրանք չափազանց բարդ, բայց ոչ անհնար խնդիրներ են։


Իհարկե, երեկվա վճիռը դեռ չի նշանակում, որ ռոհինջաները վաղը կվերադառնան իրենց հայրենի բնակավայրերը, թեև դատարանը Մյանմարին պարտավորեցրել է ապահովել նրանց անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձը։


Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն դատարանը դեռևս 2023 թ. նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։


Սակայն այս երկու որոշումների միջև կա նաև կարևոր տարբերություն. Մյանմարի վերաբերյալ 2026 թ. նոյեմբերի 19-ի վճիռը վերջնական է, իսկ Ադրբեջանի վերաբերյալ 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը վերաբերում է ժամանակավոր միջոցներին, բայց նույնպես իրավաբանորեն պարտադիր է, թեև դրա կատարման հարցը շարունակում է չլուծված մնալ։ Ընդ որում, Ադրբեջանի դեպքում դատարանը ցեղասպանության հարց չի քննել և նրան ցեղասպանության համար պատասխանատու չի ճանաչել։ Բայց միջազգային քաղաքական իրադրությունը հավերժ անփոփոխ չի մնում։


Այսօր կայացված իրավական որոշումները վաղը կարող են վճռորոշ դեր խաղալ ինչպես ռոհինջաների, այնպես էլ արցախահայության հայրենադարձության և ոտնահարված իրավունքների վերականգնման գործում:


Ուստի Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են։Ճիշտ է, առայժմ Ադրբեջանը վայելում է գլոբալիստական ուժերի և նրանց վերահսկողության տակ գտնվող մեծ տերությունների ամբողջական աջակցությունը, իսկ միջազգային իրավունքն արհամարհվում է։ Բայց այս իրավիճակն էլ հավերժ չէ։


Պարզապես Հայաստանն ու հայությունը պետք է դիմանան և հաղթահարեն այս «ձախորդ օրերը», որոնք, հուսանք, Աստծո կամոք, «կուգան ու կերթան»։

Լրահոս

Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ
Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին
Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանել
Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման
Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան
Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու
Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան
Փաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան
Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին
ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով
Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին
Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան
Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան

Լրացուցիչ նորություններ

...

Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման

Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան

Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու

Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան

Փաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան

Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին

ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով

Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին

Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան

Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան

Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում»

Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան

Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան

«ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են

«Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան

Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան

Գալստյան․ Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել

ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է