Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., ՌԴ կրթության ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Վարդանյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ-Ռուսական գիտակրթական II համաժողովին, որն անցկացվել է Գ. Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում։
Համաժողովին մասնակցել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի 43 առաջատար բուհերի ու գիտական կազմակերպությունների, պետական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Թամարա Վարդանյանը վարել է «Ժամանակակից կրթական տարածք․ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության նոր ձևաչափերն ու հնարավորությունները» պանելային քննարկումը։
Քննարկման առանցքում էին բուհերի միջև կապերի զարգացումը, համատեղ կրթական ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները։ Համաժողովի օրակարգում ընդգրկված էին նաև գիտատեխնոլոգիական համագործակցությունը, թվային կարողությունների զարգացումը, տեխնոլոգիական ձեռներեցությունն ու ակադեմիական շարժունությունը։
Այս ուղղությունները դիտարկվեցին որպես Հայաստանի և Ռուսաստանի կրթական ու գիտական կապերի հետագա զարգացման կարևոր ոլորտներ։








