Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. հայկական դրամատիկական վերածնված թատրոնի առաջնախաղը կարտացոլի արցախյան արարող կյանքի մթնոլորտը


Եկել է երկար սպասված պահը, երբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական վերածնված թատրոնը հնարավորություն ունի իր հավատարիմ հանդիսատեսին, արվեստասերներին և արցախցի հայրենակիցներին հրավիրելու «Արցախյան սիրո հեքիաթ, կամ Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացման առաջնախաղին։

Այն տեղի կունենա նոյեմբերի 12-ին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում (Մոսկովյան փողոց, 3): Խորհրդանշական է, որ Ստեփանակերտի թատրոնի երևանյան դեբյուտը կհանդիսանա մի ներկայացում, որը բեմադրվում է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի կողմից արցախյան բարբառով գրված պիեսի մոտիվներով: Այն 44-օրյա պատերազմից առաջ թատրոնի վերջին ներկայացումն էր Ստեփանակերտի բեմում։

Ռեժիսոր և թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Ռուզան Խաչատրյանի բեմադրությունը մարդկային զգացմունքների և անկեղծ սիրո միջոցով արտացոլում է արցախյան արարող կյանքի մթնոլորտը: «Արցախյան սիրո հեքիաթը» ներկայացում է, որը նպատակ ունի, թեկուզ միայն մի պահ, հանդիսատեսին վերադարձնելու իր կորցրած հեքիաթը: Մեր հեքիաթը գուցե կախարդական, շքեղ կամ փայլփլուն չէր, բայց այն մերն էր՝ պարզ ու մաքուր, գեղեցիկ ու պայծառ, և ամենակարևորը՝ իրական։ Ներկայացումը բեմադրվում է արցախյան բարբառով՝ իր յուրահատկությամբ և հմայքով», - նշում է ռեժիսորը։

Մյուս կողմից, այս ներկայացումը Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալու արցախյան յուրահատուկ բարբառին, արցախցիների ջերմությանն ու անմիջականությանը։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերածննդի հիմքերը դրվել են «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության և Հայաստանի թատերական գործիչների միության գործընկերության շնորհիվ։ 93-ամյա փառահեղ արցախյան թատրոնը մասնագիտորեն վերակազմավորելուն և դրա գործունեությանը աջակցելուն ուղղված գործընկերությունը ամրագրված է երկու կազմակերպությունների միջև կնքված համագործակցության համաձայնագրով, որը այս տարվա օգոստոսին ստորագրվել է նրանց ղեկավարներ Յուրի Նավոյանի և Հակոբ Ղազանչյանի կողմից։

Արդեն երեք ամիս է, ինչ թատերախումբը, որի կազմում են մինչև երեսուն տարվա բեմական փորձ ունեցող արցախցի դերասաններ, փորձեր է անցկացնում Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում և «Դիալոգ» մշակութային կենտրոնում։ Սրանք այն դերասաններն են, ովքեր իրենց տաղանդով և անմիջական խաղով գերել են հանդիսատեսին Ստեփանակերտի բեմում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային դրամատուրգների պիեսներ, ստեղծելով վառ կերպարներ՝ սկսած Օնեգինից մինչև Ռոմեո և Ջուլիետ։

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության համակարգային աջակցության շնորհիվ թատերախմբի գործունեությունը դրված է մնայուն հիմքերի վրա, ինչը թույլ է տալիս թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարին և դերասաններին կենտրոնանալ ստեղծագործական գործընթացի վրա և աշխատել  բեմադրությունների որակի վրա։ Ավելին, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանու ներքո այս տարվա սեպտեմբերից Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում գործում է արցախյան դասարան, որը հետագայում թատրոնին թույլ կտա իր կազմը համալրել նոր մասնագետ կադրերով: Թատրոնը նախատեսում է ներկայիս առաջնախաղային  ներկայացումից հետո բեմադրել հայ դասական Մուրացանի «Ռուզան» պիեսը։

Նշենք, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական ​​հայկական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին և մինչև 2023 թվականը իր գործունեության ընթացքում բեմադրել ավելի քան 450 ներկայացում։

Լրահոս

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում