Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Առանց պայքարի ու զոհողության չկա փրկություն»․ Խաչվերացի տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)

Սեպտեմբերի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին` ընդգծելով ներկա փոթորկալից աշխարհում անձնական խաչը վերցնելու պատրաստակամության, փրկարար խաչին ապավինելու և խաչյալ Քրիստոսի ճանապարհով ընթանալու կարևորությունը։
 
««Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ 24): Ինչպես տեսնում ենք, առաջին պայմանը, որ Քրիստոս դնում է, իրեն կամավոր հետևելու ցանկությունն է: Ավետարանն իսկ վկայում է, որ Քրիստոս երբեք չի պարտադրել, չի ստիպել իրեն հետևել, մտնել խաչի ծառայության տակ: Շատերը նրան լսեցին, ոմանք չհետևեցին, իսկ ովքեր վերջնական որոշում կայացրին, դարձան նրա հետևորդները: Բայց նույնիսկ ամենամերձավոր հետևորդները երբևէ զրկված չեն եղել ընտրության ազատությունից»,-ասաց Արտակ Սրբազանը՝ հաստատելով, թե նա ով ճաշակում է Տեր Հիսուսի խոսքի զորությունը, հավիտենական կյանքի քաղցրությունը, երբեք չի հեռանում Փրկչից:
 
Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը կարևոր նկատեց նաև սեփական անձի ուրացումը։ Արտակ եպիսկոպոսը նշեց, որ աշխարհի մեջ մեծագույն սխրանքները, ձեռքբերումները, հաղթանակները իրականություն են դարձել անձնազոհության, սեփական ես-ը ստորադասելու արդյուքնում, իսկ քրիստոնեության մեջ դրա մեծագույն օրինակը Գողգոթան է:
 
«Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը պիտի անցնի Գողգոթայով, որպեսզի մենք ինչ-որ չափով կարողանանք հասկանալ այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս արեց մեզ համար:
 
Գողգոթան թեև փոքրիկ մի բլուր է, սակայն իր կարևորությամբ տեսանելի է աշխարհի չորս ծագերից, որտեղից լույսն է ճառագում: Այն աշխարհի բոլոր ճանապարհների խաչմերուկն է: Եթե մեր կյանքի ճանապարհը չի անցնում Գողգոթայով, ապա ոչ մի երաշխիք չունենք, որ այն չի տանի դեպի դժոխք: Իսկ Գողգոթան պայքարի, զոհողության ու հաղթության բարձունքն է: Առանց պայքարի ու զոհողության չկա փրկություն»,-արձանագրեց Սրբազան Հայրը:
 
Իր խոսքում Արտակ Սրբազանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ իր խաչն ունի, կյանքի իր ճանապարհը՝ լի դժվարություններով, բարդություններով, երբեմն վշտերով ու տառապանքով: Այս առիթով պատարագիչը հորդորեց հավատացյալներին չվարանել վերցնելու իրենց խաչը, իսկ Քրիստոս կպարգևի այն կրելու զորությունը, որովհետև որևէ մեկին չի տրվում ավելի ծանր, քան նա կարող է կրել:
 
Վերջում Արտակ եպիսկոպոսը ներկաներին պատգամեց մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության ու աշխարհատենչության խոտոր ընթացքներից, վերցնել խաչը, տեր լինել Քրիստոսին նմանվելու իրենց իրավունքին ու պարտականությանը, գնալ Նրա ետևից մինչև Գողգոթա և հաղթահարել Գողգոթայի տառապալից բլուրն ու մահվան ստվերները։

Լրահոս

Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները պատրաստ են նպաստել Ուկրաինայի հարցի կարգավորմանը
ՈՒՂԻՂ. ԿԸՀ–ն Սամվել Կարապետյանի ուժի վերաբերյալ որոշում է կայացնում
Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կապերը պահպանվում են
Բոլոր հարցումները ցույց են տալիս՝ քաղաքացին քվեների մեծամասնությունը տալու է խաղաղության օրակարգին (տեսանյութ)
Մեր քաղաքացիների խնայողությունները 8 տարում 4 անգամ ավելացել են. Գևորգ Պապոյան (տեսանյութ)
Լեհ փորձագետների կարծիքը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ. Մարեկ Ռեշուտա և Միխալ Սադլովսկի (տեսանյութ)
Ջավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. Դավիթ Ռստակյան
Փաշինյանը երբ ուզի, իմ հետ կարող է կապ հաստատել. ինչու են մեզ ՔՊ-ին սատելիտ համարում. Արամ Սարգսյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն կալանել է Իրանի հետ կապվող լցանավը․ Արմեն Աշոտյանը կկալանավորվի՞ (տեսանյութ)
Պապ ջան, ես քեզնով հպարտ եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Աննա Գրիգորյանը դիմեց որդուն՝ այդ ժամանակ գուցե էլի զգաս իմ բացակայությունը (տեսանյութ)
«Խաղաղություն» և «Նիկոլ Փաշինյան». սրանք անհամատեղելի եզրույթներ են. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
ՀՀ-ի վրա տղա բերած ուժին հենց սկզբից պիտի թույլ չտային մասնակցել ընտրություններին (տեսանյութ)
«Հաց բերողի» պատմությունը կարող է կրկնվել. Զարուհի Հովհաննիսյանը` Օսիպյանի հացադուլի մասին (տեսանյութ)
Դրոնային հարձակման հետևանքով մահացել է 5 ադրբեջանցի. Փաշինյանի հրահանգով Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ
«Խաղաղություն» և «Նիկոլ Փաշինյան». սրանք անհամատեղելի եզրույթներ են. Մհեր Մկրտչյան
Երեկվա բանավեճից հետո Փաշինյանը հասկացավ՝ իրեն մնացել են միայն ռեպրեսիաները. Շարմազանով
ՈՒՂԻՂ. Վճռորոշ հանդիպում Երևանում․ «Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն կալանել է Իրանի հետ կապվող լցանավը․ Արմեն Աշոտյանը կկալանավորվի՞ (տեսանյութ)

«Հաց բերողի» պատմությունը կարող է կրկնվել. Զարուհի Հովհաննիսյանը` Օսիպյանի հացադուլի մասին (տեսանյութ)

Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ

ՈՒՂԻՂ. Խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվական գործակալությունում

Ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ. Փաշինյանը՝ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկայի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

Ուսուցչուհին ասեղով ծակծկել է աշակերտների մատերը․ Շրջափակել են մեքենան և հարվածներ հասցրել

Արմայիս Կամալովը պարգեւատրվել է Սուրբ Առաքելոց շքանշանով

Վահագն Չախալյանի կոչը ջավախահայությանը

Հայտնաբերվել է դի․ նորակառույց շենքի 4-րդ հարկից աշխատակիցը ընկել և մահացել է

Հունիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում

Գազամատակարարման պլանային դադարեցում Իջևանի որոշ հասցեներում

Իրանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին․Վեհափառի պատասխանը՝ իշխանությանը (տեսանյութ)

Քաղաքական համակարգի և հասարակության միջև կա խորը անդունդ, դա պետք է հաղթահարել. Փաշոյան

Հայտնի տեսաուղերձի գործով խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների բնակարանները․ փաստաբան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր Նիկոլ Փաշինյանի 51-ամյակն է

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի 1-ին