Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ազգային ժողովից նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնաց և քարոզարշավներին չի էլ մասնակցում։Մինչ քաղաքական շրջանակներում քննարկվում է նրա հնարավոր «քաղաքական դադարը», «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամբողջական կերպով վերականգնել պաշտոնյայի գույքային ու եկամտային պատկերը՝ սկսած 2018 թվականից մինչև 2025 թվականի վերջին հայտարարագրերը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 8 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Այդպիսի պաշտոնյաներից է նաև Հակոբ Արշակյանը»։
Իսկ ո՞վ էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։ Հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն։2018 թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն։2018 թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։2018-2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։2019-2021 թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

2021 թ. հունիսի 20-ին ՔՊ ցուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, ապա օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։Արշակյանը նաև աշխույժ ակտիվիստական գործունեություն է ծավալել և կենսագրությունում առանձնացրել է այդ կետերը. 2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ, 2012 թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ, 2014 թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ։Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա միջանցքում հրեց ընդդիմադիր պատգամավորի հղիության 7-րդ ամսում գտնվող օգնականին։Ինչպե՞ս է փոխվել Ազգային ժողովի նախագահի տեղակալի ունեցվածքը2021 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս զգալի ֆինանսական հոսքեր։

Նրա տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 31.4 մլն դրամ, որից մոտ 18 մլն դրամը ստացվել է գույքի վաճառքից, իսկ մնացածը՝ աշխատավարձերից պետական մարմիններում։Անշարժ գույքի բաժնում նշվում է, որ պաշտոնյան ունի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բնակարաններ՝ մեկը գնման, մյուսը՝ նվիրատվության հիմքով ձեռք բերված։ Տարվա ընթացքում նա օտարել է նաև մեկ բնակարան՝ շուրջ 18 մլն դրամ արժեքով գործարքով։Տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։Ֆինանսական միջոցների մասով նշվում է, որ նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա ընթացքում նվազել է՝ մոտ 3.4 մլն դրամից հասնելով շուրջ 293 հազար դրամի։
Կանխիկ միջոցների բաժնում ներկայացված են նաև գումարներ, այդ թվում՝ դրամային և արտարժութային խնայողություններ։2022 թվականի հայտարարագրով Արշակյանի տարեկան աշխատավարձը կազմել է 11,186,806 դրամ։ Տարվա վերջում նրա բանկային մնացորդը կազմել է շուրջ 398,800 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։

Նա շարունակել է տիրապետել Դավթաշենում գտնվող բնակարանին, իսկ ֆինանսական պարտավորությունների մասով արձանագրվել է շուրջ 4.5 մլն դրամ հիփոթեքային պարտք։ Տարվա ընթացքում այլ խոշոր գույքային փոփոխություններ չեն եղել։ 2023 թվականի տվյալներով ԱԺ նախագահի տեղակալի եկամուտները կազմել են 17,207,526 դրամ։ Այդ գումարի մեջ ներառվել են աշխատավարձը՝ 13,881,648 դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 3,295,878 դրամ և ապահովագրական հատուցումը՝ 30,000 դրամ։ Տարվա վերջում բանկային մնացորդները նվազել են, որոշ հաշիվներ զրոյացել են, իսկ կանխիկ միջոցները կազմել են մոտ 2.5 մլն դրամ և 9.5 հազար դոլար։

Վարկային պարտավորությունները տարվա վերջում կազմել են շուրջ 5.5 մլն դրամ։ Գույքային կառուցվածքը պահպանվել է՝ Դավթաշենի բնակարան և Ջրվեժի այգետնակ։2024 թվականի հայտարարագրում նրա ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 18.3 մլն դրամ՝ հիմնականում ԱԺ աշխատակազմից և եկամտային հարկի վերադարձից։ Բանկային հաշիվներում եղել է շուրջ 756 հազար դրամ, կանխիկ՝ մոտ 2.5 մլն դրամ և 9.5-10 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները կազմել են մոտ 4.4 մլն դրամ։ Գույքային կառուցվածքում պահպանվել են Դավթաշենի բնակարանը և 2023 թվականին ձեռք բերված Ջրվեժի այգետնակը։2025 թվականի հայտարարագիրն արդեն ցույց է տալիս առավել ակտիվ գույքային շարժ։ Արշակյանը տարվա ընթացքում վաճառել է Դավթաշենում գտնվող բնակարանը՝ 40 մլն 800 հազար դրամով, և նույն տարվա հունիսին ձեռք է բերել նոր բազմաբնակարան բնակարան՝ 28 մլն 250 հազար դրամով։ Բացի այդ, գնել է 2024 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա՝ 17 մլն 439 հազար դրամ արժողությամբ։

Տարվա վերջում նրա սեփականության մեջ մնացել են նոր բնակարանը և Ջրվեժի այգետունը։Ֆինանսական մասով 2025 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 32 հազար դրամ, որի հիմնական մասը՝ 17.8 մլն դրամ, ստացվել է ԱԺ աշխատակազմից, իսկ մնացածը՝ եկամտային հարկի վերադարձից և դասախոսական գործունեությունից Երևանի պետական և Ռուս-հայկական համալսարաններում՝ շուրջ 194 հազար դրամ։ Տարվա վերջում նրա կանխիկ միջոցները կազմել են 10 հազար դոլար և 2.5 մլն դրամ, բանկային մնացորդը՝ շուրջ 503 հազար դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 32.6 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում շուրջ 2.4 մլն դրամ ուղղվել է վարկերի մարմանը։ Վերանորոգման ծախսերը գերազանցել են 9.8 մլն դրամը։

Այսպիսով, 2018 թվականի հեղափոխությունից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հակոբ Արշակյանը քաղաքական ակտիվ շրջանն ավարտում է զգալիորեն փոխված գույքային և ֆինանսական պատկերով։ Եթե իշխանության գալուց առաջ նրա կենսագրությունը հիմնականում սահմանափակվում էր մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոններով, ապա վերջին յոթ տարիներին նա հասցրել է զբաղեցնել մի շարք առանցքային պետական պաշտոններ՝ զուգահեռաբար ձևավորելով անշարժ գույքի, դրամական միջոցների և վարկային պարտավորությունների նոր կառուցվածք։Թե արդյոք ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնալը կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ, թե ընդամենը ժամանակավոր դադար, դեռ պարզ չէ, սակայն հայտարարագրերը փաստում են, թե ինչ գույքային և ֆինանսական վիճակով է նա հեռանում ակտիվ քաղաքական առաջնագծից»։ 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Լրացուցիչ նորություններ

...

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով