Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը


Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է).
1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:
6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:
9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը:

Լրահոս

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին
Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»
Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը
ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»
Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր
ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար
Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Կարևոր
Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում
Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով
Մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան
Կարևոր
Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները
Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)
Կառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)
«Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ)
Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․Խզմալյան (տեսանյութ)
Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN
Ալիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ»

Լրացուցիչ նորություններ

...

Մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան

Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)

Սահմանին զինվորներ չեն զոհվում․ սա ոչ թե Թրամփի, այլ՝ ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ․Խզմալյան (տեսանյութ)

ԱՄՆ-ին՝ 74%, ՀՀ-ին՝ 26%․ TRIPP-ի բաժնեմասերի բաշխումը. Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին

Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին

Ամսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. բռնցքամարտի մարզիչ

Կստեղծվի տվյալների դասակարգման համակարգ

TRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ

Ո՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

ՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը

Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան

ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին

Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել

Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի

ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը

Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան

Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան

Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու

ՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները