Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.


«Նիկոլ Փաշինյանը այսօր մի քանի միտք է արտահայտել Հայաստան–Սփյուռք հարաբերության մասին, ընդ որում՝ վտանգավոր միտք, եւ իհարկե ինչպես միշտ՝ նաեւ մանիպուլյատիվ։ Ի դեպ հատկանշական է, որ նա թեմային անդրադարձել է Հանրայինի հարցին ի պատասխան, ինչը կարող է հիմք լինել առնվազն ենթադրելու, որ անդրադարձը եղել է ծրագրված։ Կրկնեմ, սա իհարկե ենթադրություն է։ Բայց էականը դա չէ։ 


Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կրկին, թե մեզ «սեքոնդ–հենդ» պետք չէ։ Այստեղ մանիպուլյացիան է, որովհետեւ Հայաստան–Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ–հենդի» տրամաբանությամբ։ Այո, անկախության առաջին տարիներին, պատերազմի տարիներին Հայաստանն ուներ ամեն ինչի կարիք եւ կարող էին լինել այդպիսի նվիրատվություններ, օգնություններ, եւ այլն։ Բայց, դա չէր Հայաստան–Սփյուռք հարաբերության ամբողջությունն ու առանցքը։ Ավելին, այդպիսի օգնություն Հայաստանին տրամադրում էին նաեւ շատ երկրներ։


Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան–Սփյուռք հարաբերությունը պետք է կառուցվի տնտեսական, կրթական ծրագրերի վրա։ Եվ ներկայացրել է Ֆայըրբըրդ ընկերության, Թումոյի, մի քանի այլ օրինակներ։ Նա չգիտես ինչո՞ւ մոռացել է օրինակ Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը ըստ էության որպես տնտեսվարող, բարեգործ, ձեւավորվելով սփյուռքում, դեռեւս տասնամյակ առաջ է սկսել Հայաստանում խոշոր ներդրումներ անել թե տնտեսության, թե կրթության ուղղությամբ, որոնք ունեցել են ընդհուպ սերնդային նշանակություն, փոխել Հայաստանի առանձին ռեգիոնների դիմագիծ։ Ի դեպ, Վարդանյանը նաեւ այդ տրամաբանությամբ ներդրումներ էր անում նաեւ Արցախում։


Որպես գործարար ու մեկենաս՝ սփյուռքում ձեւավորված Սամվել Կարապետյանը Հայաստայում իրականացրել ու իրականացնում է տնտեսական ու բարեգործական խոշոր ծրագրեր։ Վաչե Մանուկյանը, Էդուարդո Էռնեկյանը, Քըրք Քըրքորյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Ալեք Մանուկյանը, բազմաթիվ այլ սփյուռքահայեր՝ Նիկոլ Փաշինյանի «թվարկությունից» առաջ են Հայաստանում իրականացրել տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական ծրագրեր, նաեւ Արցախում։


Նիկոլ Փաշինյանը այդ ամենը նենգափոխում է որակում է«սեքոնդ–հենդ», այն դեպքում, երբ օրինակ մի քանի տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաքում հայտարարում էր․ «Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը իր նոր գործարանները կառուցում հայրենի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում՝ սահմանի ամենաեզրին հազարավոր աշխատատեղեր ստեղծելով սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Այս ցանկը դեռ կարելի է շարունակել»։


Կրկնեմ, սա ընդամենը 2019 թվականին էր։


Ընդ որում, վարչապետ Փաշինյանը սփյուռքի վերաբերյալ արել է նաեւ մեկ այլ վտանգավոր արտահայտություն։ Ըստ նրա, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը օտար երկրների քաղաքացիներ են եւ նրանք կարող են օգտագործվել Հայաստանի նկատմամբ ազդեցության համար։


Կարո՞ղ են։ Իհարկե։ Իսկ կարո՞ղ են օրինակ Հայաստանի դեմ օտար ազդեցության համար հավաքագրվել Հայաստանի քաղաքացիներ, որ ապրում են Հայաստանում։ Իհարկե կարող են։ Ուրեմն, պետք է հայտարարել, թե հայաստանցիները օգտագործվում են Հայաստանի դեմ ազդեցության համար։ Իհարկե ոչ։ Դա անհեթեթություն է։


Նույն անհեթեթությունն է հայտարարելը սփյուռքի մասին։ Բայց, սա խիստ վտանգավոր «անհեթեթություն» է, որովհետեւ միտված է հայաստանցիների մոտ սփյուռքահայության հանդեպ անվստահություն առաջացնելուն, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անվստահություն խորացնելուն։ Այսինքն, Հայաստանում գծելով իր ներքաղաքական կարիքներից առաջացած բաժանարար գծերը, Նիկոլ Փաշինյանը դրանք տեղափոխում է նաեւ սփյուռք՝ Հայաստան–Սփյուռք հարթություն»։

Լրահոս

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր
Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն
Կարևոր
Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը
«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին
Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր
Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել
Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է
Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը
Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք

Լրացուցիչ նորություններ

...

Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ

Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան

Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար

ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները

Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին

Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ

ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները

Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան

Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել

Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին

Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց

Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում

Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները

Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ

Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ