Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ քայլելը երազանք է, իսկ ծնվելը՝ դատավճիռ․ սպինալ մկանային ատրոֆիայով երեխաների պայքարը Հայաստանում

«Ես երազում եմ քայլել»,— վստահ ասում է իննամյա Արամ Թամոյանը։ Կողքին՝ մի տարով մեծ եղբայրը՝ Արմենը, գլխով է անում․ «Ես էլ»։

Մի քանի մետր այն կողմ սայլակի մեջ նստած 17-ամյա Ջիմ Հովհաննիսյանը ժպտում է։ Նա այլևս չի երազում, այլ ծրագրեր է կազմում։ «Ավելի իրատեսական»,— ասում է ինքը։

Չորրորդը՝ Անուշ Գևորգյանն է։ Նա երբեք չի քայլել։ Շուտով կդառնա 25 տարեկան։ Տարիներ շարունակ ինքնուրույն սովորել է, աշխատել, մեկ ձեռքով գրել ստեղնաշարի վրա ու պայքարել ոչ միայն իր, այլ նաև մյուսների՝ Արամի, Արմենի, Ջիմի և տասնյակ այլ երեխաների համար։

Չորս տարբեր ճակատագրեր, տարբեր տարիքի ու տարբեր երազանքների մարդիկ, բայց նույն հիվանդությամբ՝ ողնուղեղային մկանային ատրոֆիա (SMA)։

Հիվանդություն, որը շատ երկրներում այլևս դատավճիռ չէ։ Հայաստանում՝  շարունակում է այդպիսին մնալ։

Ինչ է SMA-ն և ինչու է այն մահացու առանց բուժման

SMA-ն հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, որն առաջանում է SMN1 գենի արատի պատճառով։ Այդ գենը պատասխանատու է SMN սպիտակուցի արտադրության համար, որն անհրաժեշտ է շարժիչ նեյրոնների նորմալ գործունեության համար։ Սպիտակուցի պակասը հանգեցնում է նեյրոնների մահվան և մկանների աստիճանական թուլացման։

SMN1՝ Ամենածանր ձևի դեպքում երեխաները առանց բուժման կարող են ապրել ընդամենը մի քանի ամիս կամ առավելագույնը՝ մինչև երկու տարի։


«Իմ պրակտիկայում դեռ չեմ հանդիպել դեպքի, որ այս ախտորոշմամբ երեխան մեկ տարուց ավելի ապրի»,— ասում է «Արաբկիր» ԲԿ մանկական նյարդաբանության ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։

Կա մեկ այլ գեն՝ SMN2-ը, որը SMN1-ի պարալոգ է և ևս կոդավորում է SMN սպիտակուցը։ Այն կարող է մասամբ փոխհատուցել SMN1 գենի կորուստը։ Կախված SMN2 գենի բացակայությունից կամ առկայությունից և դրա պատճենների քանակից՝ հիվանդությունը կարող է ունենալ տարբեր ձևեր, ծանրության տարբեր աստիճաններ և դրսևորվել տարբեր տարիքներում՝ մանկուց մինչև չափահասություն։

Այսօր Հայաստանում SMA ախտորոշմամբ շուրջ 20 մարդ կա։ Տարեկան ծնվում է ևս 3–4 երեխա՝ ամենածանր ձևով։ Առանց բուժման նրանց կյանքի տևողությունը հաճախ հաշվում են ամիսներով։

Հիվանդությունը ժառանգվում է այն դեպքում, երբ երկու ծնողներն էլ հիվանդության կրող են։

Այդ դեպքում յուրաքանչյուր հղիության ժամանակ հիվանդ երեխա ունենալու ռիսկը 25 % է։
Արամն ու Արմենը հենց այդ 25 % մեջ են։ Երբ Արմենի մոտ ախտորոշվեց հիվանդությունը, նրանց մայրը՝ Ալինան, արդեն հղի էր Արամով։ Ծնվելուց հետո նույն ախտորոշումը տրվեց նաև նրան։

SMN2 տիպի դեպքում երեխաները ինչ-որ ժամանակ կարողանում են նստել, բայց չեն քայլում։ SMN3 տիպի դեպքում քայլում են ինչ-որ ժամանակ, հետո այդ կարողությունն էլ են կորցնում։ Սա 17-ամյա Ջիմ Հովհաննիսյանի դեպքն է։

Այսօր նա նկարում է, զբաղվում անիմացիայով և արդեն ունեցել է անհատական ցուցահանդես։


Անուշ Գևորգյանը, որը երբևէ չի քայլել, այսօր աշխատում է, թարգմանում և հանդիսանում է SMA-ով ապրողների ամենաակտիվ ձայներից մեկը Հայաստանում։

 

Բուժումը կա, բայց ոչ Հայաստանում

 

Վերջին տարիներին աշխարհում SMA-ի բուժման հարցում իրական հեղափոխություն է տեղի ունեցել։ Կան դեղեր, որոնք, մեկ ներարկումով փոխարինում են վնասված գենը,

ամբողջ կյանքի ընթացքում պահպանում են անհրաժեշտ սպիտակուցի մակարդակը, կամ ամեն օր ընդունելով կանգնեցնում են հիվանդության զարգացումը։

Վրաստանում Evrysdi դեղամիջոցը տրամադրվում է պետության կողմից։ Հայաստանում այն ոչ գրանցված է, ոչ էլ հասանելի պետպատվերով։

«Եթե այս երեխաները վրացի լինեին՝ կապրեին։ Բայց նրանք կմահանան, որովհետև հայ են»,— ասում է Բիայնա Սուխուդյանը։

Նա խոստովանում է՝ հայրենասեր է, բայց պատրաստ է անել ամեն ինչ, որ այս հիվանդությամբ ախտորոշված երեխաները արտագաղթեն։ Ապրելու համար։

Ծաղկաձորում բժիշկները, SMA-ով երեխաները, նրանց ծնողներն ու լրագրողները հավաքվել էին մեկ նպատակով՝ բարձրաձայնելու խնդիրը։

 Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի խոսքով՝ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը կարևոր քայլ է, բայց այս փոքր խմբի հիվանդները չպետք է մնան ստվերում։ «Նրանք մեղավոր չեն, որ ծնվել են այս հիվանդությամբ։ Եթե չմիավորվենք նրանց շուրջ, նրանց կյանքը շատ կարճ կլինի»,— ասում է նա։

 Բժիշկները վստահ են՝ SMA-ի բուժումն ու նորածնային սքրինինգը հնարավոր է ներառել պետական ապահովագրության մեջ։ Թեև թվերով բուժումն թանկ է թվում, բայց իրականում այն հնարավորություն է տալիս մարդկանց ապրել, աշխատել, ստեղծել։

Արամն ու Արմենը դեռ երազում են քայլել։
Ջիմը՝ ապրել, ստեղծագործել, աշխատել։
Անուշը՝ պայքարել մյուսների կյանքի համար։

Եվ հարցը շարունակում է կախված մնալ օդում․ արդյո՞ք Հայաստանում ծնվելը պետք է լինի դատավճիռ։

 

Մանե Գևորգյան

Լրահոս

Հայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը
ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած Մհեր Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
«Հըզբոլլահը» պահպանում է հրադադարը Լիբանանի ողջ տարածքում
Ինիեստան գլխավորել է ԱՄԷ-ն ներկայացնող ակումբը
NBC. Թրամփը պատրաստ է պահպանել Իրանի շրջափակումը, եթե բանակցությունները ձախողվեն
Քննչական համակարգը փոփոխությունների հո՞տ է զգում․ Քկ նախագահը նոր հրահանգ է իջեցրել
ԱՄՆ-ն չի պատրաստվում ռմբակոծել Իրանը՝ բանակցությունների դադարեցման պատճառով․Թրամփ
Արևմուտքը վարկաբեկում է ինքն իրեն Փաշինյանին աջակցելով. Արա Պապյան (տեսանյութ)
Նրանք, ովքեր կողմ են ստին, պարտությանը թող ընտրեն Նիկոլին, մենք ընտրում ենք Ուժեղ Հայաստանը (տեսանյութ)
Տխրահռչակ վարչապետին թուրքական ֆեսեր ենք բերել, որ ընտրություններից հետո կրեն ու գնան թուրքերի մոտ
Պրոթուրքականությունը, որը դրսևորվում է իշխանության գործունեության մեջ, ժողովրդի կողմից ընդունելի չէ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են լիբանանյան 41 բնակավայրերի վրա
NYT. ԱՄՆ-ը մայիսի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցով ուղեկցել է մոտ 70 նավի
Մեր երկրում այս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. Արմեն Աշոտյան
Կոչ ենք անում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին. «Կամք»
Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան․ Դավիթ Տոնոյան
Զինվորների ծնողները «սրտիկով» տորթով շնորհավերել են Փաշինյանին
Կարևոր
Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը
Ֆրանսիան ռուսական լցանավ է կալանել. Փաշինյանի պատասխանը Պուտինին

Լրացուցիչ նորություններ

...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր Նիկոլ Փաշինյանի 51-ամյակն է

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Ի՞նչ եղանակ է սպասվում հունիսի 1-ին

Վաղը լույս չի լինի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում

Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը

Քրեական վարույթ՝ 956 հզր եվրոյի մաքսանենգության և փողերի լվացման դեպքով

ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Իրանին․Հեգսեթ․ Հարկային պահանջներ՝ Մայր Աթոռից (տեսանյութ)

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

Կրակոցների հետևանքով դեղատան, դպրոցի և հարակից տների պատուհաններն են վնասվել․ 5 անձ է ձերբակալվել

«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ

Երեկվա զորահանդեսը շոոու էր. ազգասեր ու աստվածասեր իշխանություններ պիտի ունենանք. տեր Վրթանես

GGRC Armenia - Միասին՝ նոր կյանքի համար

Կրակոցներ՝ Էջմիածնում․ Ավտովթար-հրդեհ, վարորդը եղել է վարորդական իրավունքից զրկված և ոչ սթափ

Մայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան

Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին. Արմեն Այվազյան