Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով՝ Ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։

Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։

Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։

Լրահոս

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց
«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ
«Թունավոր» չէ՞ ՌԴ երկաթուղին. Օվերչուկը՝ Փաշինյանին․ ՌԴ-ում Զելենսկուն Բեն Լադենի հետ են համեմատել
Կաշառքի գործով ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ
«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ». Փաշինյան (տեսանյութ)
Ռաֆիկ Շահմուրադյանի սպանությունը չի բացահայտվել դատական համակարգում գործող մաֆիայի պատճառով. Փաշինյան (տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)
Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է մեր ընտանիքին. Փաշինյան (տեսանյութ)
«102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ, չենք առարկի դրա դուրսբերմանը (տեսանյութ)
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ողբերգական վթարի մասնակից մեքենան պատկանում էր երթուղին սպասարկող Ֆայտոն տաքսի ծառայությանը
Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանվաած հարկերը վճարող քաղաքացիներին շնորհակալություն. Փաշինյան (տեսանյութ)
Ինչո՞ւ պետք է ծորակը բացեմ ու տեսնեմ՝ ջուրը չռում ա․ որակ եմ ակնկալում. Փաշինյան (տեսանյութ)
Ո՞վ գիտի՝ էդ հարցը ոնց լուծենք․ հիմա ասեք, կամ հետո հույժ գաղտնի գրեք». Փաշինյան (տեսանյութ)
Խնդիրը լուծված է. Հայաստանից ծաղիկ է արտահանվում 28, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16 երկիր (տեսանյութ)
Կարևոր
Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է
ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Դատարանը կասեցրեց Թրամփի «ծննդաբերական տուրիզմի» արգելքը

Լրացուցիչ նորություններ

...

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան

Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց

«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից

«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ». Փաշինյան (տեսանյութ)

Ռաֆիկ Շահմուրադյանի սպանությունը չի բացահայտվել դատական համակարգում գործող մաֆիայի պատճառով. Փաշինյան (տեսանյութ)

Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է մեր ընտանիքին. Փաշինյան (տեսանյութ)

«102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ, չենք առարկի դրա դուրսբերմանը (տեսանյութ)

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանվաած հարկերը վճարող քաղաքացիներին շնորհակալություն. Փաշինյան (տեսանյութ)

Ինչո՞ւ պետք է ծորակը բացեմ ու տեսնեմ՝ ջուրը չռում ա․ որակ եմ ակնկալում. Փաշինյան (տեսանյութ)

Ո՞վ գիտի՝ էդ հարցը ոնց լուծենք․ հիմա ասեք, կամ հետո հույժ գաղտնի գրեք». Փաշինյան (տեսանյութ)

Խնդիրը լուծված է. Հայաստանից ծաղիկ է արտահանվում 28, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16 երկիր (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց

Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)

Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)