Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի



«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում ձևավորվել է մի համակարգ, որտեղ օրենքի խախտումը ոչ թե պատժվում է, այլ վերածվում է շահավետ ներդրման։

Վճարել 300 հազար դրամ վարչական տուգանք և դրա դիմաց ստանալ հարյուրավոր միլիոնների հասնող պետական պատվերներ. սա այսօրվա համայնքային գնումների չգրված բանաձևն է, որտեղ հարկատուների միջոցները բաշխվում են յուրայինների և ընտանիքի անդամների միջև՝ իրավապահ համակարգի լուռ համաձայնության ներքո։Այս արատավոր շղթայի մասշտաբներն ու գործողության մեխանիզմները հերթական անգամ բացահայտվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի ելույթում։

Ինչպես նշեց պատգամավորը, խոսքը ոչ թե եզակի չարաշահումների, այլ խորքային համակարգային երևույթի մասին է, որին իրավական ընթացք տալու փոխարեն գործադիր իշխանությունը դիմում է քաղաքական ճնշումների՝ հորդորելով համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել ահազանգողի դեմ:Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական միջոցների վատնման փաստերն ուսումնասիրելու փոխարեն պետական մեքենան լծվում է խնդիրը բարձրաձայնողներին լռեցնելու գործին։Փաստերը, սակայն, խոսում են համակարգային հովանավորչության մասին։

Թալին համայնքում հեղուկ և սեղմված գազի մատակարարման 15 միլիոն 714 հազար դրամի մրցույթներում հաղթող է ճանաչվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հորը և հորեղբորը պատկանող «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվելուց հետո անգամ ընկերությունը շարունակել է մասնակցել ու հաղթել տենդերներում։ «Փաստորեն համայնքի ղեկավարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ», - ընդգծեց Յոլյանը։

Նույն ձեռագիրն է նաև Արտաշատում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը շահել է 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր։ Այստեղ ևս հանձնաժողովը տուգանել է համայնքապետին, իսկ դատարանը հաստատել է շահերի բախումը, սակայն դա չի խանգարել, որ համայնքի ղեկավարը, ինչպես պատգամավորը ձևակերպեց, «ՀԴՄ կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին» դատի տա պատգամավորին։ Սիսիանում պատկերն առավել ընդգրկուն է. համայնքապետ Հովսեփ Առաքել յանի ծնողներին պատկանող «Առաքել» ՍՊԸ-ի հետ կնքվել է 56,9 միլիոն դրամի, իսկ ընդհանուր առմամբ ընտանիքի անդամների հետ՝ 85 միլիոն դրամի պայմանագիր։Այս դեպքերը բացահայտում են պետական վերահսկողության իսպառ բացակայությունը։

Ստացվում է՝ երբ պետությունը արտաքին պարտքեր է կուտակում և չնչին չափով է բարձրացնում թոշակները, համայնքներում նույն փողոցը տարին մի քանի անգամ անորակ ասֆալտապատվում է պաշտոնյաների մերձավորներին պատկանող ընկերությունների կողմից։ Գործող օրենսդրական բացերը թույլ են տալիս պաշտոնյաներին շրջանցել արգելքները՝ վճարելով չնչին տուգանքներ։ «Չնայած այս դեպքում ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում, ինչո՞ւ չէ, 300 հազար կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել և տենդերների մասնակցել», - նշեց Յոլյանը։Քանի դեռ իրավապահ մարմինները նախընտրում են չնկատել ընտանեկան տենդերների և անորակ կատարողականների փաստերը, իսկ իշխանական վերնախավը զբաղված է քննադատողների դեմ առցանց արշավներ խրախուսելով ու դատական հայցեր հրահրելով, համայնքային բյուջեները կշարունակեն մնալ նեղ խմբային շահերի սպասարկման աղբյուր։

Պետական միջոցների այսպիսի բաշխումը ոչ թե առանձին պաշտոնյաների սայթաքում է, այլ կառավարման համակարգի խորքային ճգնաժամի ուղիղ հետևանք, որի գինը վճարում է հասարակությունը՝ վատթարացող ենթակառուցվածքների և աճող պետական պարտքի տեսքով։


Լրահոս

Չեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասին
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի
ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում
Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»
Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում
Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին
ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը
Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները
«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը
Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է
11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին
Պենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունի
Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»

Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին

Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը

Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան