Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ Հայաստանի ներկայացուցիչն փոխեց ՌԴ-ում: Նոյեմբերի 19-ին վարչապետը հայտարարեց, որ նախնական պայմանավորվածություն կա դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ։ Հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Սամվել Մկրտչյանը։ Մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը հետ կանչվեց։

Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ Արսենյանը Մոսկվա էր մեկնել 2024-ին՝ իշխանական խմբակցության պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո։ Դեսպանի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում նա հրապարակավ ասում էր, որ եկել է իր ջանքերը ներդնելու և հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Հետկանչից առաջ էլ «Հրապարակի» հետ զրույցում ընդգծել է, որ միշտ կառուցողական է տրամադրված եղել այդ հարաբերությունների նկատմամբ։

Նրան փոխարինող Մկրտչյանը կարիերային դիվանագետ է, որի աշխատանքային կենսագրության զգալի մասը կապված է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ։ Նա եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալ, 2004–2010 թվականներին ղեկավարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը, իսկ 2018–2023 թվականներին եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը։ Վարշավայից վերադառնալուց հետո Մկրտչյանը ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը և այդ պաշտոնում անմիջականորեն ներգրավված եղել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 11-ին նա ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը, որը գնահատում էր Հայաստանի պատրաստվածությունը՝ ազատականացման գործողությունների ծրագրի չափանիշները մշակելու համար։Նշանակման քաղաքական իմաստը կարելի է փնտրել հենց նոր դեսպանի փորձի մեջ։

Երևանը Մոսկվա է ուղարկում դիվանագետի, որը ներսից գիտի, թե ինչ է բանակցվել Բրյուսելի հետ և ինչ աշխատանք է ենթադրում եվրոպական օրակարգը։ Այդ փորձը կարող է պետք գալ ռուսական կողմի հետ մի բարդ հարց քննարկելիս՝ ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ի հետ կապերի խորացումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը միաժամանակ։Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսի 21-ին, հղում անելով իշխանական իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Թերթի աղբյուրներն այդ որոշումն անշրջելի էին համարում։ Այդ պահին դեռ պարզ չէր, թե ով կփոխարինի Արսենյանին։ Բայց և հաստատվեցին մեր հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում
Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին
ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը
Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները
«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը
Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է
11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին
Պենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունի
Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ
Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին
Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանել

Լրացուցիչ նորություններ

...

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»

Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին

Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը

Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը

Երազ է տեսել ու սպանել մարդուն