System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, թե հուլիսին խումբը Երևանում համերգ է ունենալու։
«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա։ Մենք ծրագրել էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն կազմակերպչական և ժամանակային մարտահրավերների պատճառով։ Կհայտարարենք այդ մասին, երբ համերգը վերանշանակվի»,- Ինստագրամում գրել է Ս. Թանկյանը։
Հիշեցնենք, երեկ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հարցի՝ հայտարարել էր, թե System of a Down-ը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։








