Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սյունիքում բացվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները

Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ–ից։


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Կոռնիձոր», «Խնձորեսկ»  և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը:


Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ողջունեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին և շնորհավորեց նրանց նոր ուղեկալների բացման կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։


Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շրջայց կատարեց նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։


Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացավ նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։


Այցի ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համապատասխան հանձնարարականներ տվեց Սահմանապահ զորքերի հրամանատարությանը։

Լրահոս

Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր
Լուվրի թանգարանը. Համաշխարհային արվեստի գլուխգործոցները
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1045-ի
Իրանը հետաձգել է Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը
Էս գլխից ասեմ` միավորվելու ենք. Քրիստինե Վարդանյան
Կարևոր
ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
Ես երաշխավորում եմ, որ նման բան չի կարող տեղի ունենալ, մենք արել ենք գրեթե անհնարինը․ Բադալյան
Ռոբերտ Քոչարյանին պետք է հաղթեմ ու հաղթելու եմ. Արամ Սարգսյան
Հորմուզի նեղուցը կաթվածահար է․ ռազմական լարվածություն. Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր
Իրանը Քրիստոնյա և մահմեդական սրբատեղիները չի թիրախավորում
Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան
«Նարկոշոփերի» մասին բոլորը գիտեն, իսկ ձեր վարույթում ընդամենը մեկ գործ է եղել. Աննա Գրիգորյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են գալիս հայտարարություններով
Ընդդիմադիրներից մի քանի անգամ բարձր վարկանիշ ունենք, միանձնյա հաղթելու ենք․ Հայկ Կոնջորյան
Պաշտոնանկություններ, քննադատություն և միջազգային շփումներ․ Հայաստանը թեժ փուլում
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
ՈՒՂԻՂ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Իրանը նոր հրթիռային շարք է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան

Գլոբալ բախում՝ վտանգավոր փուլում․Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է (տեսանյութ)

Հիշատակի արարողություն Իրանի դեսպանատան առջև «Իրանը առաջնորդվում է խաղաղ նպատակներով»․ Շիրղոլամի (տեսանյութ)

Միջուկային լարվածություն աշխարհում․ ՀՀ-ում ընտրություներից հետո որ ուժերը կլինեն ԱԺ-ում (տեսանյութ)

Արտառոց դեպք՝ Գյումրիում. Ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ

Քանի՞ օր ոչ աշխատանքային կլինի մարտ ամսին

Մարտի 3-ին և 4-ին լույս չի լինելու. հասցեներ

Գեղարքունիքում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ

Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները, հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը․ ԱԳՆ

Լույս չի լինի հետևյալ հասցեներում

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ

Աբու Դաբին կվճարի բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը

«Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել

Բացահայտվել է սպանության նախապատրաստություն, կա ձերբակալված․ ՀՀ ՆԳՆ

Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման ակցիան՝ նվիրված զոհերի հիշատակին (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» հայկական ժողովրդական շարժման ակցիան՝ նվիրված Ադրբեջանում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում

Ես սիրում եմ Ձեզ հավիտյանս հավիտենից . Ստելլա Սարուխանյանը՝ Աննա Հակոբյանին