Հայաստանի դրոններով մրցավազքի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ մեր հավաքականը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու միջազգային մրցաշարի։
Այս մասին հայտնում են Հայաստանի դրոններով մրցավազքի ֆեդերացիայից
Սա մեր մարզիկների համար իրենց կարողությունները բացահայտելու, նոր փորձ ձեռք բերելու, միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու և իրենց ուժերը լավագույնների հետ չափելու կարևոր հնարավորություն է։
Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի ներուժն ու ձգտումը՝ ստեղծելով հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ և հասնել ավելիին՝ անկախ նրանից, թե որ ուսումնական հաստատությունում են սովորում կամ ինքնուրույն են ձեռք բերել իրենց գիտելիքներն ու հմտությունները։
Ֆեդերացիան կազմակերպում է մրցաշարեր ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն փորձառու օդաչուների համար։ Հենց այս սկզբունքով էլ ընտրվել են Հայաստանի հավաքականի անդամները, որոնք մեկնում են Ղազախստան՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները միջազգային հարթակում ներկայացնելու նպատակով։
Մեր մարզիկներին՝ «Tsiran Academy»-ի օդաչու Սեդրակ Խաչատրյանին, «Wishup
Academy»-ի օդաչու Արտուր Ասլանյանին և Տիգրան Մադոյանին, մրցաշարի ընթացքում կուղեկցեն մարզիչ Արման Սուլեյմանյանը և ինժեներ Էրիկա Գյոնջյանը:
Յուրաքանչյուր մեկնարկի հետևում ամիսների աշխատանք է, անթիվ մարզումներ, հաղթահարած դժվարություններ և մեծ նպատակներ։ Իսկ մեր ֆեդերացիայի համար այս ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանի երիտասարդ սերնդին աջակցելն է, նրանց ներուժը զարգացնելն ու հայկական դրոններով մրցավազքի ապագան կերտելը։








