Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել

Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2026 թվականի օգոստոսի 28-ին շրջադարձային և ուղենիշային նշանակություն ունեցող որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի հատկանիշների առնչությամբ՝ համակարգային վերլուծության ենթարկելով նաև քրեական ենթամշակույթին առնչվող հանցակազմերը:

Այս մասին հայտնում է դատախազությունը։

«Մասնավորապես միջազգային կոնվենցիոն դրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով կազմակերպված հանցավորության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը սահմանել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ «գողական աշխարհի» հիմնական հատկանիշները և նշել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ որպես այդ հասկացության հոմանիշ օրենսդրի կիրառած «գողական աշխարհը», օրենսդրական կարգավորման տեսանկյունից, ըստ էության, նույնանում են և վերաբերում են միևնույն երևույթին։ Հետևաբար վերոնշյալ իրավանորմի շրջանակներում որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում պետք է դիտարկել ոչ թե առանձին խմբերը կամ խմբավորումները, այլ ամբողջ «գողական աշխարհը»՝ որպես միասնական համակարգ՝ իր ոչ ֆորմալ հիերարխիայով, հեղինակություններով և ազդեցությամբ, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն։

Դրան բնորոշ է «խնդիրների լուծումը»՝ բռնությամբ, ահաբեկումով և հարկադրանքով։ Ընդ որում՝ «գողական աշխարհի» գոյությունը՝ որպես հանրահայտ փաստ, քրեական վարույթի շրջանակներում ինքնին ապացուցման կարիք չունի։

Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ յուրաքանչյուր կոնկրետ գործով հիմնավորել և ապացուցել «գողական աշխարհի»՝ որպես քրեական ենթամշակույթ կրող համակարգի գոյությունը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը չանդամակցող անձի կողմից խմբավորման հետապնդած նպատակներին որևէ կերպ ներգրավված լինելու, դրանց իրականացմանը նպաստելու ձևով։

Այլ խոսքով՝ վերոնշյալ անձինք քրեական աստիճանակարգությունից դուրս են գտնվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը («գողական աշխարհին») չեն անդամակցում կամ մասնակցում, պարզապես դրա նպատակների իրագործման հարցում ունենում են օժանդակ ներգրավվածություն։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ թեև քրեակատարողական հիմնարկներ հանձնուքներ ուղարկելը, ըստ էության, օրենսդրությամբ թույլատրելի է և չի կարող ինքնին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցությունը կամ ներգրավվածությունը հաստատված համարելու հիմք լինել, այնուամենայնիվ, կարող է վերոնշյալ հանգամանքները գնահատելու հարցում որոշակի նշանակություն ունենալ՝ հաշվի առնելով այն անձանց շրջանակը, որոնց ուղարկվում են հանձնուքները, դրա պարբերականությունը, ինչպես նաև նրանց և ուղարկողի միջև առկա կապի բնույթը (օրինակ՝ ուղարկողի մերձավորը կամ մերձավոր ազգականը չեն հանդիսանում) և այլն։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական ենթամշակույթ կրող անձը կոնկրետ հարցի լուծմանը ձեռնամուխ է լինում ոչ թե որպես մասնավոր անձ, այլ որպես քրեական ենթամշակույթի բարքեր կրող՝ իր արարքները պայմանավորելով տվյալ երևույթի գաղափարախոսության և հետապնդելի նպատակների շրջանակներում, որպիսի գործողությունները դուրս են սեփականության դեմ ուղղված հարաբերությունների շրջանակներից։

Վճռաբեկ դատարանի որոշումը՝ այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ

Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է

Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. ԱԱԾ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը

Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա

Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է

Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը