Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

2026 թվականի նոյեմբերի 21-ին Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում գտնվող Hayrik ռեստորանը կհյուրընկալի HAYRIK HARVEST նախագծի առաջին ընթրիքը։ Սա միջազգային գաստրոնոմիական նախաձեռնություն է, որի նպատակն է միավորել Հայաստանի խոհարարական ժառանգությունն ու ժամանակակից համաշխարհային գաստրոնոմիան։ Առաջին միջոցառման համար Երևան է հրավիրվել իտալացի շեֆ-խոհարար Ռիկարդո Կանելլան, որը Hayrik ռեստորանի թիմի հետ համատեղ կստեղծի յուրահատուկ գաստրոնոմիական փորձառություն։


Նախագիծը նախատեսվում է իրականացնել շարունակական ձևաչափով՝ ամեն ամիս հյուրընկալելով տարբեր երկրների հրավիրյալ շեֆ-խոհարարների։ HAYRIK HARVEST-ի հիմքում յոթօրյա խոհարարական ռեզիդենտության ծրագիրն է, որի ընթացքում յուրաքանչյուր հրավիրյալ շեֆ-խոհարար Hayrik-ի թիմի հետ  բացահայտում է Հայաստանի գաստրոնոմիական աշխարհը։ Ծրագիրը ներառում է այցելություններ տեղական ֆերմաներ և արհեստանոցներ, հանդիպումներ արտադրողների ու արհեստավորների հետ, ինչպես նաև տարբեր տարածաշրջանների առանձնահատկություններն արտացոլող սեզոնային մթերքների բացահայտում։ Յուրաքանչյուր ռեզիդենտության եզրափակիչ փուլում անցկացվում է հատուկ ընթրիք, որի ճաշացանկը համատեղ մշակում են հրավիրյալ շեֆ-խոհարարը և Hayrik-ի թիմը։


Այն ոգեշնչվում է ռեզիդենտության ընթացքում բացահայտված մթերքներով, այցելած վայրերով և հանդիպած մարդկանց պատմություններով՝ վերածվելով մշակութային փոխանակման ու համատեղ ստեղծագործական աշխատանքի արտահայտության։


HAYRIK HARVEST-ի առաջին ընթրիքը


HAYRIK HARVEST-ի առաջին ընթրիքը Riccardo Canella × Hayrik, տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 21-ին՝ Seven Visions Resort & Places, The Dvin համալիրի Hayrik ռեստորանում։


Նախագծի յուրաքանչյուր թողարկում կունենա իր առանձնահատուկ բնույթը՝ համադրելով հրավիրյալ շեֆ-խոհարարի անհատական մոտեցումն ու միջազգային փորձը Հայաստանի խոհարարական ավանդույթների և տեղական մթերքների հետ։ Արդյունքում ձևավորվում է խոհարարական երկխոսություն, որը միավորում է տարբեր հայացքներ՝ միաժամանակ պահպանելով տեղական ինքնության հիմքը։ Riccardo Canella × Hayrik․ HAYRIK HARVEST-ի առաջին ընթրիքը HAYRIK HARVEST-ի առաջին ընթրիքը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 21-ին:


Ռիկարդո Կանելլայի և Hayrik-ի թիմի համագործակցությամբ կայանալիք անդրանիկ միջոցառումը կներկայացնի նախագծի առանցքային գաղափարը՝ բացառիկ գաստրոնոմիական փորձառությունը սկսվում է շատ ավելի վաղ, քան ուտեստը կհայտնվի սեղանին։ Գիտելիքի փոխանակման, տեղական մթերքների բացահայտման և խոհարարական տարբեր մոտեցումների հանդիպման միջոցով այս ընթրիքը կդառնա գաստրոնոմիայի շուրջ իմաստալից կապեր ստեղծելուն նվիրված նախագծի մեկնարկը։


Շարունակական միջազգային երկխոսություն


HAYRIK HARVEST-ը մշակվել է որպես երկարաժամկետ նախաձեռնություն։ Նախատեսվում է ամեն ամիս կազմակերպել ընթրիքներ՝ Հայաստան հրավիրելով տարբեր երկրների շեֆ-խոհարարների։ Յուրաքանչյուր հանդիպում նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության, մշակութային փոխանակման և հայկական խոհարարական ժառանգության տեսանկյունից ժամանակակից գաստրոնոմիան բացահայտելու համար։


Միջազգային խոհարարական տաղանդը կապելով տեղական արտադրողների, ավանդույթների և մթերքների հետ՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու Հայաստանի ներկայության ամրապնդմանը միջազգային գաստրոնոմիական հարթակում՝ միաժամանակ արժևորելով այն մարդկանց և վայրերը, որոնք ձևավորում են մեր սննդի մշակույթը։ 


Ճաշացանկի, տոմսերի արժեքի և ամրագրումների վերաբերյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 33 00 77 07։

Լրահոս

Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել
Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել
Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո
Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը
Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Կարևոր
Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը
Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը
29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին
Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան
Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին
Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը