Լեհաստանի Կրակով քաղաքում զանգվածային հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդը, նախնական տեղեկություններով, հարձակումից առաջ սպանել է իր ծնողներին և քրոջը։ Նրանց մարմինները հայտնաբերվել են կասկածյալի բնակարանում։ Իրավապահները նրան նույնականացրել են որպես 24-ամյա Միխալ Օ., որը նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել և ունեցել է հրազեն պահելու թույլտվություն։ Հրաձգության ժամանակ օգտագործված ավտոմեքենան գրանցված է եղել նրա հոր անունով, որն ունեցել է 11 միավոր զենք։
Լեհաստանի ներքին գործերի նախարարի փոխանցմամբ՝ հարձակվողը գործել է միայնակ և հետաքրքրված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։ Ոստիկանությունը հերքել է երկրորդ հարձակվողի մասին տեղեկությունները։ Կասկածյալը ձերբակալության ընթացքում վիրավորվել է ոստիկանների կրակոցներից և տեղափոխվել հիվանդանոց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ ևս 15-ը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հետևում է հետաքննության ընթացքին, իսկ հարձակման դրդապատճառները դեռևս պարզված չեն։








