Քրիստա Փայքը, որը Միացյալ Նահանգներում երկու մահացու ներարկումով մահապատժից հետո ողջ է մնացել, սկսել է նախադասություններով խոսել և գտնվում է բժիշկների հսկողության տակ, որոնք դեռևս չեն որոշել նրա առողջական խնդիրների լրջությունը, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով նրա փաստաբանին։
Փայքի պաշտպանական թիմը նախկինում հայտնել էր, որ նրան հիվանդանոցից տեղափոխել են բանտ, որտեղ նա շարունակում է բժշկական օգնություն ստանալ։ «Փայքը զգալի առաջընթաց է գրանցում իր ապաքինման գործում։ Քրիստայի խոսքը բարելավվել է, և նա այժմ կարող է ավելի հստակ և ամբողջական նախադասություններով խոսել», – գրում է պորտալը։
Պորտալի տվյալներով՝ բժիշկները դեռ չեն որոշել, թե արդյոք Պայքը անդառնալի հոգեբանական տրավմա է ստացել։ Փաստաբանը պորտալին հայտնել է, որ կնոջ ֆիզիկական վիճակը բարելավվում է, և նա այժմ կարող է ավելի ինքնուրույն քայլել: Նա հավելել է, որ Փայքի հոգեկան վիճակը լիովին հասկանալու համար կարող է պահանջվել ևս մեկ ամիս կամ ավելի:








