Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն օրերին, երբ Երևանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում են բնապահպանական պաթոսով լեցուն ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում իրականությունը ողբերգականորեն այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը։ 1958 թվականին հիմնադրված, ավելի քան 12 հազար հեկտար տարածք ընդգրկող և շուրջ 94 տոկոսով անտառապատ այս արգելոցը, որտեղ աճում է 1100 տեսակի բույս (որոնցից 70-ը՝ Կարմիր գրքում գրանցված) և բնակվում են հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են կովկասյան հովազը, բեզոարյան այծը, գորշ արջը և հայկական իժը, այսօր փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու։

Լրատվամիջոցների փաստագրական հետազոտությունների և Planet ու Google Earth արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն, ադրբեջանական կողմը Շիկահողի արգելոցի տարածքում իրականացրել է լայնամասշտաբ ապօրինի աշխատանքներ։Հայ-ադրբեջանական սահմանի հարավարևել յան և հարավարևմտյան հատվածներում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ, թշնամին հատել է անտառները, փորել 7-8 մետր լայնությամբ ճանապարհներ և կառուցել ամրաշինական դիրքեր։ Մասնագիտական գնահատականներով, հողային աշխատանքներ են ծավալվել շուրջ 90 հեկտարի վրա, որից 60 հեկտարը բուն անտառային տարածքներ են։Այս ավերածությունների հետևանքով կորսվել է առնվազն 14000-16000 խորանարդ մետր փայտանյութ, իսկ կաղնու և հաճարենու եզակի պուրակները ենթարկվել են դաժան հատումների։

Հատկանշական է, որ Global Forest Watch միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021-2023 թվականներին Հայաստանը կորցրել է շուրջ 100 հեկտար բնական անտառ, որից 88 հեկտարը՝ միայն 2023 թվականին, ինչը ուղղակիորեն համընկնում է սահմանային այս հատվածում ադրբեջանական ներխուժումների ու անտառահատումների ակտիվ փուլի հետ։Սակայն ամենացավալին այն է, որ պետական կառույցներն ու պատասխանատու մարմինները նախընտրում են լռել կամ խուսափողական պատասխաններ տալ։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինությունը հրաժարվում է պարզաբանումներից, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից պաշտոնապես հայտնում են, թե տարածքները թշնամու ուղիղ նշանառության տակ լինելու պատճառով հնարավոր չէ հստակ տվյալներ տրամադրել կամ վնասի չափը գնահատել։Սա սովորական բնապահպանական խնդիր չէ, այլ նպատակաուղղված էկոցիդ, որի հետևանքները կրելու են գալիք սերունդները։ Բնապահպանությունը չի կարող սահմանափակվել միայն փակ դահլիճներում հնչող հայտարարություններով ու «կանաչ» օրակարգերի ձևական քննարկումներով։ Եթե COP17-ի շրջանակներում միջազգային հանրության, բնապահպանական կազմակերպությունների և որոշում կայացնողների ուշադրությունը չհրավիրվի Ադրբեջանի կողմից իրականացվող բնապահպանական հանցագործությունների վրա, ապա ցանկացած գլոբալ համաժողով կորցնում է իր բուն իմաստն ու արժեքը։

Հայաստանի բնաշխարհի աղաղակող խնդիրները, Շիկահողի վիրավոր էկոհամակարգն ու կենսաբազմազանության կորուստը պետք է դառնան Երևանում ընթացող գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը, քանզի եթե այսօր լռենք ու թույլ տանք մեր բնօրրանի ոչնչացումը, վաղն այլևս ոչ մի «կանաչ» ֆորում ի վիճակի չի լինելու վերականգնել կորցրած հայրենիքն ու նրա վիրավոր բնությունը։


Լրահոս

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից