Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար



«Հրապարակ»-ը գրում է.

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի` «ՀՀ-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետեւանքների մասին» զեկույցը սառը ցնցուղ է եղել իշխանության համար։ Զեկույցում կետ առ կետ թվարկված են այն հետեւանքները, որոնք կկրի Հայաստանը ԵԱՏՄ պայմանագրի գործունեության կասեցումից հետո: Իսկ այդ հարցը քննարկելու են դեկտեմբերին։ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ իր ռեւերանսները` երկաթուղու եւ ատոմակայանի հետ կապված, կմեղմեն հայ-ռուսական սրված հարաբերությունները, մինչդեռ պարզվում է, որ երկակի խաղերն այլեւս արդյունք չեն տալիս:Իշխանական շրջանակներում վստահ են, որ Պուտինը չի նահանջելու իր գլխավոր պահանջից, այն է՝ հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով: Ըստ իշխանականների, հանրաքվեն Պուտինին պետք է օդուջրի պես, որպեսզի ամրացնի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում: Նրանք վախենում են, որ եթե հանրաքվեով հայ ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին անդամակցությանը, Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի։

Ըստ մեր աղբյուրի՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս խուսանավում է հանրաքվեից, սակայն կարող է ինչ-որ պահի դա այլեւս չհաջողվի։ Իսկ մինչ այդ որոշել են դիմադրել, ցույց չտալ, որ անհանգստացած են զարգացումներից:Որոշ տեղեկություններով, զեկույցը հրապարակվելուց անմիջապես հետո Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ շտապ առարկություններ կազմել, որոնք հիմնված կլինեն այն պնդման վրա, որ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ որեւէ կանոն, եւ այս զեկույցն ու ճնշումները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին ու միջազգային իրավունքին։ Երեկ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չի լինելու, իսկ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։

Փաստաթղթում ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված, մասնավորապես՝ որ արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը` գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն` 15.6 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը` 55.6 տոկոսով, իսկ գազի գինը կաճի 69 տոկոսով եւ այլն:Պապոյանը, ընդգծելով, որ գազի թանկացումը ցանկալի չէ, ասաց. «Արդյո՞ք դա այնպիսի հետեւանք է ունենալու մեր տնտեսության համար, որից մենք չկարողանանք դուրս գալ` չէ, այդպես չի լինի։ Գնային տարբերության համար մենք, այսպես թե այնպես, վճարել ենք կամ վճարում ենք։ Համարելով գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի՝ ես համարում եմ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում շուկայական գներով, այդ թվում՝ գազ գնելը պետք է տրամաբանական լինի, պետք է ադապտացիայով գնանք հասնենք դրան»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ հայտարարեց, որ դա համարում են տնտեսական վեճ:

Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը 3 ամսում պետք է որոշում կայացնի՝ Ռուսաստանի դրած սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ:


Լրահոս

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները