Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելուն միտված գործունեություն չէ։
Այն նաև արժեքներ ձևավորելու, երեխայի անհատականությունը ճանաչելու, նրա ձայնը լսելի դարձնելու և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի ձևավորելու կարևոր առաքելություն է։ Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից։
Ուստի կարևոր է, որ ուսուցիչները հնարավորություն ունենան իրենց պատասխանատու առաքելությունն իրականացնելու արժանապատիվ, մասնագիտական և անվտանգ պայմաններում՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ։ Կարևորում եմ ուսուցչի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքը և ընդգծում, որ երեխայի իրավունքների պաշտպանության ու իրավունքահեն հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է։ Սիրելի՛ ուսուցիչներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Մաղթում եմ առողջություն, ուժ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում»,-նշված է ուղերձում։








