ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում է բարձրացնել նավթի գները՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Նրա պնդմամբ՝ Թեհրանը կեղծ տեղեկություններ է տարածում հարձակումների և ականների մասին, մինչդեռ Հորմուզի նեղուցով նավթի ավելի մեծ ծավալ է տեղափոխվում, քան հակամարտության մեկնարկից առաջ։
Թրամփը նաև մեղադրել է Իրանի իշխանություններին ցուցարարների սպանությունները շարունակելու մեջ։ Նրա պնդմամբ՝ յոթ ամսից էլ պակաս ժամանակահատվածում 75 000 ցուցարար է զոհվել։ ԱՄՆ նախագահը քննադատել է միջազգային հանրությանն ու Դեմոկրատական կուսակցությանը՝ տեղի ունեցողի նկատմամբ անտարբերության համար։
Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։








