ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Կանադան, ի վերջո, կդառնա Միացյալ Նահանգների մաս։ «Նրանք, ի վերջո, կդառնան 51-րդ նահանգը, քանի որ դա միակ ճանապարհն է, այլ կերչ չի կարող լինել», – ասել է նա նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ Արիզոնայում հանրապետական աջակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք նրանց կարիքը չունենք։ Նրանք ունեն մեր կարիքը», – հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Կանադան։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նախկինում տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի կորուստներ է կրել Կանադայի հետ առևտրային և տնտեսական կապերի պատճառով։ Թրամփը կարծում է, որ կանադական իշխանությունները «կվարվեն այնպես, ինչպես Գրենլանդիայինը»։
Սեպտեմբերին Թրամփը, Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ստորագրել են համաձայնագիր, որով Արկտիկական կղզու անվտանգության պատասխանատվությունը փոխանցվում է Վաշինգտոնին։








