Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները



«Հրապարակ»-ը գրում է.

Ինչպես արդեն գրել ենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը «զադնի դրեց» ատոմակայանի հարցում, իսկ երեկ՝ նաեւ երկաթուղու։ Ատոմակայանի հետ կապված՝ «Ռոսատոմի» նախագահ Լիխաչովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ արեւմտյան մոդուլային կայանների փոխարեն այժմ ռուսական ստատիկ ատոմակայանի տարբերակն են ընտրել։ Իսկ երեկ Փաշինյանն ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելօզերովի գլխավորած պատվիրակությանը։ Ապա երկուստեք հայտարարեցին, որ ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու կոնցեսիայի փոփոխման հարցն առհասարակ չի քննարկվել, քննարկել են կոնցեսիայի իրականացման հետ կապված հարցեր։ Որոշվել է ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ՝ խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումներ գտնելու եւ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Իսկ ամիսներ շարունակ հայկական կողմը հայտարարում էր, թե կոնցեսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, եւ արեւմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել:

Փաշինյանն էլ առաջարկում էր երկաթուղու կառավարումը փոխանցել որեւէ երրորդ երկրի:Հիշեցնենք․ շաբաթներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ Ռուսաստանը սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցել գազամատակարարումը, եթե չկատարվեն իր պահանջները, որոնցից էականը ռուսական կապիտալի հանդեպ ոտնձգություններից հրաժարվելն էր։Որպեսզի Հայաստանն անխափան գազ ստանա, Նիկոլ Փաշինյանի առաջ մի շարք պահանջներ էին դրել: Մեկը վերաբերում էր երկաթուղու եւ «Գազպրոմ»-ի, ինչպես նաեւ՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ ուղղված քայլերից հրաժարվելուն: Մյուսը՝ «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային, ընդ որում՝ ռուսական կողմն առաջարկել է չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ կա՛մ այս հարցով հանրաքվեի օր հայտարարել, կա՛մ մնալ ու անդամակցել ռուսական մասնակցությամբ ֆորմատներին՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ:

Պահանջներից մեկն էլ վերաբերում է պրոռուսական կողմնորոշմամբ գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն: Ենթադրաբար՝ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Կարապետյան: Մի ենթապահանջ էլ կա այս ցանկում՝ կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակել, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետեւ բոլորից հիասթափված են եւ դժգոհ:Իհարկե, Փաշինյանը միանգամից եւ բոլոր պահանջները չի կատարի, որպեսզի հիմա էլ Արեւմուտքը չսկսի ճնշել, բայց, փաստորեն, արդեն սկսել է «նահանջ երգովը»։

Առաջին քայլը եղավ ռուսական կապիտալի հետ կապված նախկին պլաններից հրաժարվելը, ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջոցառումներին մասնակցելն ու Լուկաշենկոյի հետ սիրալիր շփվելը։ Արդյո՞ք կկատարի մյուս պահանջները եւ ի՞նչ ժամկետում, թե՞ դրանց փոխարեն այլ խոստումներ կտա ու այլ հարցերում զիջումների կգնա։ Սրանք պարզ կդառնան առաջիկայում։


Լրահոս

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Լրացուցիչ նորություններ

...

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»