Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես ընթացիկ լրահոսին, կարող է թվալ, թե մեր երկրում սովորական, ընթացիկ ներքաղաքական գործընթացներ են, ինչ-որ քաղաքական, ներքին, արտաքին հարցեր են քննարկվում: Ավելին, լրջորեն քննարկման թեմա են դառնում այս կամ այն քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումները և այլն: Բայց այդ ամենը, այդ քննարկումները, առերևույթ բուռն գործունեությունն անիմաստ են դառնում, երբ հաշվի ենք առնում փաստացի իրողությունը, որ ընդդիմադիր 3-4 հիմնական ուժերի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են կարված, արհեստականորեն սահմանափակված է նրանց քաղաքական գործունեությունը:

Ընդդիմադիր լիդերներից մեկը «տնային կալանքի» տակ է՝ այնպիսի տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանի այդ կալանքը կվերանա միայն ՔՊ-ի քաղաքական իշխանության վերանալու հետ: Մյուս ընդդիմադիր լիդերը՝ Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է, ավելին՝ Փաշինյանի ՔՊ-ն ու ԿԸՀ-ն փաստացի գողացան ԲՀԿ-ի ձայները՝ թույլ չտալով, որ կուսակցությունը մտնի ԱԺ: Ի լրումն, իրականացվում է Ծառուկյանին պատկանող սեփականության ապօրինի խլում:Վերջապես՝ հանիրավի, ի դեպ, վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ, կալանավորված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մեր պետության գոյության 35 տարիների ընթացքում երկրի ամենից արդյունավետ և ամենից կայուն, անվտանգ ու խաղաղ վիճակն ապահոված նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսօր գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում»: Ի լրումն, փաշինյանական ռեպրեսիվ մարմինները փաստացի պատանդ են վերցրել նախագահ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:Ավելին, երբ նայում ես, թե ինչի մեջ են մեղադրվում ընդդիմության կալանավորված առաջնորդները, ապա խայտառակությունն ավելի ակնհայտ է դառնում: Սամվել Կարապետյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հայ է, դեռ մի բան էլ՝ մեծահարուստ է, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ է հանդես գալիս, ազգային դիրքերից է հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հարուստ է, դեռ մի բան էլ հազարավոր աշխատատեղեր է ապահովել, մարզիկներին է աջակցում, մշտապես հայ մարդկանց կողքին է, էլի՝ ազգայինի, պետականության դիրքերից է հանդես գալիս, իշխանության «թելը չի թելում»:Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ «մեղքն» այն է, որ ինքը... Ռոբերտ Քոչարյանն է:

Անուն-ազգանուն, որից այսահարվում և ջղակծկումներ են ունենում մե՛կ քպականները, մե՛կ քպամերձ սատելիտները, մե՛կ էլ՝ ադրբեջանական հայատյաց ղեկավարները: Դե, ոնց երևում է, «քոչարյանացավն» անբուժելի հիվանդություն է: Սեդրակ Քոչարյանն ընդդիմադիր գործիչ չէ, բայց նրա ամբողջ «մեղքն» էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է: Եվ վերջ: Մնացածը ջուր է՝ ներառյալ քրեական «գործերը»:

Եթե մեկ բառով բնորոշենք, ապա այս աննորմալ վիճակը բռնապետություն է, կամ այլ կերպ ասած՝ «մարտ առանց կանոնների»:Բայց էլ ավելի տարակուսելի է մեկ այլ բան: Նկարագրված իրողությունները հաշվի առնելով՝ այսօր քաղաքական դաշտի և հասարակության ակտիվ հատվածի թիվ մեկ օրակարգը հենց սա պետք է լիներ: Ամենօրյա ռեժիմով, ամեն հարցազրույց, զրույց, հայտարարություն, հանդիպում՝ օտարերկրյա դեսպանների հետ, միջազգային այլ գործընկերների հետ, ամեն հանրային քննարկում պետք է սկսվի ու ավարտվի մոլեգնող բռնատիրության ու նշված վայրագ ռեպրեսիաների մասին շեշտումներով:Այսինքն, այս հարցերը պետք է դառնան ներքին ու արտաքին օրակարգի առաջնային հարցերից մեկը՝ չստվերելով, անշուշտ, այլ կարևոր հարցերը ևս, առավել ևս՝ անվտանգային խնդիրները:

Սա է հիմնական խնդիրը: Ու մինչև լուծված չէ այս հիմնական խնդիրը, քանի դեռ ազատազրկված ու հանիրավի բանտարկված են ընդդիմադիր առաջնորդներն ու գործիչները, քանի դեռ կան քաղաքական պատանդներ, մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները դառնում են «թեթև զբաղմունք»:


Լրահոս

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Լրացուցիչ նորություններ

...

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»