ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանքեր է գործադրում ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ ամերիկացի բանակցողները և նախագահ Թրամփը, ջանքեր են գործադրում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը խթանելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։








