Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 2.86 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու, ինչպես նաև այլ ապրանքների համար։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։
«Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 2.86 միլիարդ եվրո՝ որպես 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իր ռազմական ծախսերի մաս։
Այս տրանշը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների, ռադարների, էլեկտրոնային պատերազմի համակարգերի և զինամթերքի ձեռքբերման համար», - նշվում է հայտարարության մեջ։








