Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին»․ ադրբեջանագետ


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

« Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինն», իհարկե, Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին էր, ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին։ Ալիևը, մասնավորապես, ասել էր․ «Կարծում եմ, որ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Եթե ​​այս տարի մեզ համար ամենամտահոգիչ պահը նշենք, իհարկե, դա կլիներ Հայաստանի սպառազինությունը։

Սա տրամաբանական բացատրություն չունի։ Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվել է կատարյալ ֆիասկոյի։Նրանց ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային, թե որն է ճիշտ ուղին։ Մենք փորձում էինք դա անել և մինչ օրս շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում ես նրանց բազմիցս հորդորել եմ հեռու մնալ այս վտանգավոր ճանապարհից։

Նրանց թիկունքում չեն կանգնի օտար շրջանակներն ու օտար երկրները, որոնք հրահրում ու դրդում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա։ Նրանք պարզապես չեն կարողանա դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող ռազմական առումով մրցակցել մեզ հետ։ Ուստի, նորից ասեմ, դեռ ուշ չէ, որ նրանք հետ դառնան այս վտանգավոր ճանապարհից։ Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։

Հայաստանի լայնածավալ ու արագ ռազմականացումը, մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, հնարավոր խաղաղությունը։ Մի բան էլ պետք է նշեմ. Ադրբեջանն ուղղակի դիտորդի դերում չի լինի։ 30 տարվա օկուպացիայի և ավերածությունների, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը, այն փաստը, որ մեր մեկ միլիոն հայրենակիցները Հայաստանի պատճառով դարձել են փախստական ​​և տեղահանված, երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։ Մենք սա երբեք չենք մոռանա։ Հայաստանի քաղաքականությունը, նրա ագրեսիվ էությունը միշտ պետք է հաշվի առնել։

Ուստի ևս մեկ անգամ պարտավոր եմ ինձ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը զերծ մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Ավելին, նրանք ի վիճակի չեն մեզ հետ մրցել ոչ ռազմական, ոչ էլ մեկ այլ ասպարեզում․․․»։ Անթաքույց սպառնալիքներից զատ, Ալիևը կրկին իր խոսքում անդրադառնում է այն երևակայական պետություններին, որոնք իբր Հայաստանին պատերազմի են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Իրողությունները բոլորովին հակառակն են, հենց Ադրբեջանն է տասնյակ զորավարժություններ անում, ակտիվ աշխատանք տանում Հատուկ նշանակության ուժերի ավելացման ու հզորացման վրա, մեծաթիվ զենքեր գնում, դե իսկ «իրական» Հայաստանի տարածքն էլ կոչում «Արևմտյան Ադրբեջան»։

Ամեն ինչ սկսում է քարոզչությունից, որի դերը թերագնահատել չի կարելի։ Դրա հետ մեկտեղ Ալիևը փաստացի փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ մի քիչ զարմանալի է։ Փաստացի, այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ՝ թեկուզ միայն սեփական բռնապետական վարչակարգի պահպանման համար։

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է