Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը գրել է․
«Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը` հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարւածքային ընտրական հանձնաժողովնեից երեքում` թիվ 12, թիվ 25 և թիվ 36 ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բոլոր դիմումներով և գրություններով բարձրացված հարցերին օպերատիվ լուծում են տվել, այդ մասին տեղյակ պահելով դիմումատուներին: Մեկ դիմումով կայացվել է որոշում, որը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել։
Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում կամ գրություն չի ստացվել»։








