Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը.
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է և խնդրում եմ ոչ միայն երեք րոպե տրամադրել Նարեի (և երկու այլ մասնակցի օգտին), այլև ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին ևս ներգրավել, ինչպես նաև կիսվել այս գրառմամբ, որպեսզի շատ մարդ մասնակցի։ Հայաստանից քվեարկել կարելի է, բայց շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին։
Նարեն հազվագյուտ աշխատասեր և նպատակասլաց մարդ է, ով 13 տարեկանում արդեն իր 10,000 ժամը ներդրել է իր պրոֆեսիոնալիզմի մեջ ու հիմա էլ հանդիսանում է այս մրցույթի հավակնորդներից մեկը։ Մտե՛ք jesc.tv, մնացածը պարզ է։








