Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանը ներկայում կանգնած է չափազանց բարդ և բազմաշերտ ռազմաքաղաքական ու տնտեսական երկընտրանքի առաջ, որի էությունը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորների ընտրության, այլև պետական կայունության, տնտեսական կենսունակության և անվտանգային հավասարակշռության պահպանումն է։Վերջին շրջանում Ռուսաստանի ղեկավարության կողմից հնչող ուղերձները, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի հայտարարությունները, ըստ էության, ձևավորում են նոր քաղաքական իրականություն, որտեղ Մոսկվան արդեն ոչ թե ակնարկների, այլ բավականին ուղիղ և կոնկրետ ձևակերպումների միջոցով հասկացնում է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը դիտարկվում է որպես ռազմավարական վերադասավորման գործընթաց, որը չի կարող մնալ առանց հետևանքների։ Այս համատեքստում հատկապես կարևոր է հասկանալ, որ խոսքը միայն քաղաքական անհամաձայնությունների մասին չէ. հարցը շատ ավելի խորքային է և առնչվում է այն ամբողջ տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ և անվտանգային համակարգին, որի վրա տասնամյակներ շարունակ կառուցվել է Հայաստանի պետական և տնտեսական կենսունակությունը։

Ռուսաստանի նախագահի կողմից հնչեցված այն միտքը, թե տրամաբանական կլիներ Հայաստանի քաղաքացիներից հանրաքվեի միջոցով պարզել երկրի հետագա ուղղությունը, առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես դիվանագիտական ձևակերպում, սակայն դրա խորքային բովանդակությունը շատ ավելի քաղաքական և ռազմավարական է։ Փաստացի Մոսկվան ցույց է տալիս, որ Հայաստանի՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում մնալու և ԵՄ-ին ինտեգրվելու փորձերը դիտարկվում են որպես հակասական և երկարաժամկետ հեռանկարում անհամատեղելի գործընթացներ։ Այստեղ կարևոր է նկատել, որ Ռուսաստանը փորձում է հարցը ներկայացնել ոչ թե որպես ճնշում, այլ որպես «քաղաքակիրթ բաժանման» հնարավոր սցենար, սակայն այդ ձևակերպման ներքո ակնհայտորեն թաքնված է այն ուղերձը, որ ցանկացած նման ընտրություն ունենալու է տնտեսական և քաղաքական հետևանքներ Հայաստանի համար։

Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը վերջին ամիսներին չի ձևավորվել, այլ արդյունք է վերջին տարիներին կուտակված անվստահության մթնոլորտի։ Երևանում անցկացված եվրոպական քաղաքական հարթակների գագաթնաժողովը, արևմտյան դերակատարների ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայի թեմայով հնչող հայտարարությունները Մոսկվայում ընկալվում են ոչ թե որպես բազմավեկտոր դիվանագիտություն, այլ որպես աշխարհաքաղաքական վերադիրքավորման ակնհայտ նշաններ, ինչն ավելի է սրել հակասությունները։ Հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի հետ դիմակայության մեջ, նրա համար նախկին խորհրդային տարածքում արևմտյան ներգրավվածության ցանկացած խորացում ստանում է անվտանգության և ազդեցության պահպանման համատեքստ։ Այսինքն, Հայաստանի քայլերը Մոսկվայում գնահատվում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև գլոբալ դիմակայության տրամաբանության մեջ։Սակայն խնդրի ամենազգայուն կողմը տնտեսական բաղադրիչն է, որովհետև Հայաստանի տնտեսության կառուցվածքն այսօր շարունակում է մեծապես փոխկապակցված մնալ ռուսական և, ընդհանրապես, ԵԱՏՄ շուկաների հետ։ Թվերն այստեղ առավել խոսուն են, քան քաղաքական հայտարարությունները։ Պատահական չէր ՌԴ նախագահի կողմից հնչեցված թիվը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թ. կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, սա բավականին մեծ ցուցանիշ է։

Ու այն պայմաններում, որ Հայաստանի արտահանման շուրջ 38,4 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, իսկ ընդամենը 7,9 տոկոսը՝ ԵՄ շուկային, ակնհայտ է դառնում, որ տնտեսական ինտեգրման իրական կառուցվածքը շարունակում է մնալ եվրասիական ուղղության վրա հիմնված։Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական մակարդակում եվրոպական ինտեգրման մասին ակտիվ խոսույթը դեռևս չի ուղեկցվում համապատասխան տնտեսական վերակառուցմամբ։ Այստեղ ձևավորվում է կարևոր հակասություն՝ քաղաքական հռետորաբանության և տնտեսական իրականության միջև։ Եթե երկրի տնտեսությունը շարունակում է հիմնված լինել ռուսական շուկայի, ռուսական էներգակիրների, ռուսական ֆինանսական հոսքերի և միգրացիոն կապերի վրա, ապա արտաքին քաղաքական կտրուկ վերադասավորումը կարող է առաջացնել տնտեսական հարվածներ, որոնց ազդեցությունը շատ ավելի արագ և շոշափելի կլինի, քան հնարավոր քաղաքական դիվիդենտները։Վերջին տարիներին արդեն իսկ եղել են ազդակներ, որոնք ցույց են տվել Հայաստանի տնտեսության խոցելիությունը ռուսական ուղղությամբ։ Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները, սննդամթերքի ստուգումների խստացումը, որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները, ինչպես նաև էներգակիրների մատակարարման շուրջ առաջացող լարվածությունները փաստում են, որ տնտեսական փոխկապակցվածությունը ուղղակի կենսական հարց է դարձել Հայաստանի համար։

Այս ընթացքում ռուսական կողմից տարբեր պաշտոնյաների մակարդակով հնչել են զգուշացումներ, իսկ հիմա դա կատարվում է ընդհուպ նախագահի մակարդակով։ Այս պայմաններում Հայաստանի համար առավել վտանգավոր կարող է լինել ոչ թե հարաբերությունների կտրուկ խզումը, այլ աստիճանական սառեցումը, երբ տնտեսական խնդիրները սկսում են կուտակվել և աստիճանաբար խեղդել բիզնես միջավայրը, ներդրումային վստահությունը և սպառողական շուկան։Միաժամանակ, անհրաժեշտ է հասկանալ նաև մյուս կողմը։ Հայաստանը չի կարող ամբողջությամբ հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցության խորացումից, քանի որ եվրոպական ուղղությունը կարևոր է ինստիտուցիոնալ բարեփոխումների, տեխնոլոգիական զարգացման, կրթության, ժողովրդավարական կառավարման և շուկաների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Սակայն այստեղ առանցքային հարցը ոչ թե «Արևմուտք կամ Ռուսաստան» պարզունակ երկընտրանքն է, այլ այն, թե ինչպիսի տեմպով, ինչ հաշվարկով և ինչ հավասարակշռությամբ է իրականացվում արտաքին քաղաքական վերադասավորումը։

Փոքր պետությունների փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում առավել կենսունակ են այն երկրները, որոնք կարողանում են վարել ճկուն և բալանսավորված քաղաքականություն՝ խուսափելով կտրուկ բևեռացումներից և պահպանելով հարաբերություններ տարբեր ուժային կենտրոնների հետ։Հայաստանի պարագայում այս անհրաժեշտությունը առավել ընդգծված է, որովհետև երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային, տնտեսական և տրանսպորտային համակարգերը փոխկապակցված են խոշոր դերակատարների շահերի հետ։ Եթե արտաքին քաղաքականությունը վերածվում է կտրուկ ճամբարային ընտրության, ապա փոքր պետությունը հաճախ հայտնվում է մեծ ուժերի դիմակայության առաջնագծում՝ չունենալով բավարար ռեսուրսներ այդ ճնշումները հավասարակշռելու համար։Հետևաբար, Հայաստանի համար առավել ռացիոնալ կարող է լինել ոչ թե կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը, այլ աստիճանական, հաշվարկված և բազմավեկտոր քաղաքականությունը, որտեղ եվրոպական համագործակցության խորացումը չի ուղեկցվում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ։

Լրահոս

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում
«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում
«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները
«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Կարևոր
«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր