Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված

Երեկ մեկնարկեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սրտիկներով ու խաղաղության լոզունգներով այն սկսեց Հայաստանի հարավից՝ Սյունիքից, թեպետ «Քաղպայմանագիրն» ամիսներ առաջ արդեն սկսել էր քարոզարշավը։


Մեկնարկը տվեցին Սյունիքից, որն այսօր անվտանգային առումով ամենախոցելի մարզն է Հայաստանում: Առաջին կանգառը Սիսիանն էր՝ հարակից մի քանի համայնքով, մեր տեղեկություններով, ընտրել էին այն համայնքները, որտեղ հնարավորինս անշառ կանցներ քարոզարշավը` առանց դիմադրության, բողոքի ակցիաների: Օրինակ, Սալվարդ գյուղի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գյուղի կողքով անցել են, բայց չեն մտել գյուղ, որտեղ Փաշինյանին կազմ-պատրաստ սպասում էին: Բանն այն է, որ իշխանությունը որոշել է փակել Սալվարդի միջնակարգ դպրոցը, եւ տեղացիները՝ մարտական տրամադրված, պատրաստվել են, որ իրենց ասելիքը բարձրաձայնեն, բայց Փաշինյանը շրջանցել է։


Սիսիանի հատվածի քարոզարշավի կազմակերպչական պատասխանատուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էր՝ տեղացի մի քանի չինովնիկի հետ։ Նրանք որքան էլ ջանացել էին բերման ենթարկել հնարավորինս շատ մարդ, հատկապես ստիպել էին, որ պետական ապարատում աշխատող սիսիանցիները՝ համայնքապետարանների, պոլիկլինիկաների, դպրոցների աշխատակազմերը ներկայանան, սակայն նկատելի էր, որ Սիսիանի կենտրոնական հրապարակում ընդամենը մի քանի տասնյակ մարդ կար` վարչական աշխատողներից զատ, մի քանի կենսաթոշակառու։ Կազմակերպիչներից մեկն էլ Սիսիանի համայնքապետի տեղակալ Աննա Կարապետյանն էր, որը, ասացին` անձամբ է մարդահավաքով զբաղվել, հատ-հատ զանգել, բերման ենթարկել, հանրահավաքի ժամանակ էլ ակտիվ գոռում էր։ Այդուհանդերձ, սպասելիքները չեն արդարացել, եւ, ըստ լուրերի, Փաշինյանը գոհ չի հեռացել Սիսիանից։ Այցելելով գյուղեր՝ Փաշինյանը ոչ այնքան լսում էր մարդկանց խնդիրները, որքան փորձում էր համոզել, թե ինչ լավն են ինքն ու իր թիմը։


Անգեղակոթ համայնքում, օրինակ, կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնեւն է ասֆալտ արել, մեկ՝ ես»։ Այցելելով համայնքից համայնք՝ նա բնակիչներին հիմնականում նույն հարցն էր տալիս՝ թոշակները բարձրացրե՞լ են, անկանխիկ առեւտուր անո՞ւմ եք, հետվճար ստանո՞ւմ եք, օգտվո՞ւմ եք առողջապահության ապահովագրությունից․ լավ է, չէ՞, դե՝ շատ լավ է։ Վստահեցնում էր, որ խաղաղություն է հաստատվել, ու բաժանում էր Հայաստանի փոքրացած քարտեզով կրծքանշանն ու նախընտրական բուկլետները։ Ընթացքում էլ ադրբեջանցիների հետ քիրվայության բացահայտ քարոզ էր անում, համոզում հայ մարդկանց թուրքերի, ադրբեջանցիների հետ կապեր հաստատել։ «Այստեղով Նախիջեւան ճանապարհ կա, որ գան-գնան լավ կլինի, չէ՞»,- հարցրեց նա անգեղակոթցիներին, սակայն պատասխանեցին, որ քանի դեռ Եռաբլուր կա, դա հնարավոր չէ։


Փաշինյանը շարունակեց պնդել` թող բացվի, հետո կտեսնենք՝ ինչ է լինում։ Նա կրկին փորձում էր համոզել, որ ղարաբաղյան շարժումը մեզ համար ճակատագրական սխալ է եղել։ «Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ Վերջնարդյունքում դժվար է եղել ձեւակերպել՝ լավ, մենք ի՞նչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ի՞նչ ստացանք։ Մենք ստացանք ապագա։


Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետեւում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ, ամենակարեւորը՝ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք»,- հայտարարում էր նա։ Մինչդեռ նախորդ ընտրությունների քարոզարշավին խոստանում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում։ Այսօր ՔՊ-ն հանրահավաք է նախատեսում մարզկենտրոն Կապանում, այցեր Քաջարան եւ այլ համայնքներ։


Մարզի մեր աղբյուրները վստահեցրին, որ նախորդ ընտրություններում առյուծ կտրած ընդդիմադիր համայնքապետերը հարմար տեղավորվել են իշխանության հովանոցի ներքո եւ տակից ակտիվ աշխատանքներ են տանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար․ թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանի ցուցակում էին, անցել են ՔՊ-ի դրոշի տակ: Առուշ Առուշանյանը երեկ հերթական անգամ դիմավորեց նախընտրական քարոզչության մեկնած Փաշինյանին` Խնձորեսկ համայնքում, եւ խոնարհվեց նրա առաջ․ ի դեպ, երկուշաբթի օրը նրա դատն է, որի ժամանակ կորոշվի` նստելու է, թե՝ ոչ:


Շաբաթներ առաջ, երբ Փաշինյանը կրկին Գորիսում էր, եւ նա դիմավորում էր, արդարացել էր, թե` պետության ղեկավարն այցելել է իր ղեկավարած համայնք, ինքը չէր կարող չդիմավորել։ Բայց օրեր առաջ էլ ՔՊ-ական պատգամավորների եւ գործարարների հետ հանդիպմանն է Գորիսում ներկա եղել, այդ հանդիպման ընթացքում նաեւ ՔՊ-ին աջակցելու հարցն է քննարկվել։

Լրահոս

Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Գիտնականները պարզել են, թե ինչպես է սուրճի օգտագործումը ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել (տեսանյութ)
ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ
Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
Լավրովը զարմացած է․ 34 մլն եվրո ԵՀ-ից՝ Հայաստանին (տեսանյութ)
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)
Միասնական հանդես գալու մասին կարող էին մինչև ընտրություններն ասել, մենք որևէ առաջարկ չենք ստացել (տեսանյութ)
Ինչու են ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել․ Ընդդիմադիր ուժերը դիմել են ՍԴ (տեսանյութ)
Սաղից կուշտ ենք. քաղաքացիների կարծիքը` հետընտրական Հայաստանում. հարցում (տեսանյութ)
Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք մամուլից. Գագիկ Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել (տեսանյութ)
Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (տեսանյութ)
Այս պայքարը միայն ԲՀԿ-ի համար չէ, արդարությունը պիտի վերականգնենք. Տոնոյան
Շոկային կադրեր Մոսկվայից․ նավթի պահեստի կափարիչը հարվածից օդ է բարձրանում
ՍԴ-ում կան դատավորներ, որոնց մասնկացությունը դիմումի քննությանը անհնարին է. ովքեր են նրանք
Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ
Թող իրար փոր թափեն՝ գան իշխանության․ Սամվել Կարապետյանն ո՞վ ա, որ ես իր կողքին կանգնեմ. Աղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքները

«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»

«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից

Պետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհում