Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հարցը դարձնել առաջիկա քաղաքական գործընթացների գլխավոր թեման։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է առաջիկայում անձամբ հանրությանը ներկայացնել, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր Սահմանադրություն, ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը և ինչ ճանապարհով է պատրաստվում հասնել դրա ընդունմանը։Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է մինչև Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը հանդես գալ հստակ ուղերձներով՝ հանրությանը ներկայացնելով գործողությունների ամբողջական ծրագիրը։ Խոսքը ոչ միայն նոր Սահմանադրության բովանդակությունը բացատրելու, այլև այն մասին է, թե ինչ գործընթացներ են սկսվելու նախագծի հրապարակումից հետո, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն խորհրդարանում և քինչպես է իշխանությունը պատրաստվում հարցը հասցնել հանրաքվեի։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի հաշվարկն այն է, որ այս հարցում պետք է նախապես ձեւավորել հանրային աջակցություն, ապա քաղաքական եւ խորհրդարանական գործընթացների միջոցով ապահովել նախագծի առաջխաղացումը։ Այսինքն՝ վարչապետը պատրաստվում է ոչ միայն ներկայացնել նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, այլեւ հանրությանը ներգրավել դրա ընդունման քաղաքական գործընթացում։Սակայն սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության ներսում քննարկումները միայն այս սցենարով չեն սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն իսկ քննարկվում է նաեւ հնարավոր ձախողման տարբերակը, որը կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում չեն բացառում, որ եթե սահմանադրական փոփոխությունների գործընթացը չընթանա Փաշինյանի ծրագրած ճանապարհով, վարչապետը կարող է արագ գնալ արտահերթ ընտրությունների։

Ընդ որում՝ ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, այս տարբերակն ամենեւին էլ անհավանական չեն համարում եւ պատրաստ են նաեւ նման զարգացումների։Իշխանական շրջանակներում, կարծես թե, վստահ են, որ արտահերթ ընտրությունների դեպքում կարող են ավելի մեծ ներկայացվածությամբ վերադառնալ խորհրդարան՝ այսօրվա ընդդիմադիր ուժերին դուրս թողնելով պառլամենտից։Այսպիսով, նոյեմբերի 23-ը կարող է բավական թեժ օր դառնալ քաղաքական դաշտում։ Փաշինյանը պատրաստվում է հանրությանը ուղերձով բացատրել իր սահմանադրական ծրագրերի իմաստը։Ինչ արդյունք կլինի, վաղ է ասել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում
Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»
Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում
Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին
ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը
Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները
«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը
Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է
11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին
Պենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունի
Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ
Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին
Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը

Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ

Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն

Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել

Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»

Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին

Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը

Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ Չախոյան

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան