Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը զգալի ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգության վրա, և այս խնդիրը պետք է լուծվի։
«Նեղուցի փակումը հսկայական ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության, էներգետիկ անվտանգության և տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական կայունության վրա։ Աշխարհի կառավարությունները լիովին գիտակցում են այս տնտեսական ճնշումը։
Հետևաբար, միջազգային հանրության ջանքերն ուղղված են նեղուցը բացելու վերաբերյալ հնարավորինս շուտ համաձայնության հասնելուն, ինչպես նաև նավարկության անվտանգությունն ապահովելուն», - ասել է Ֆիդանը Կատարում Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ մամուլի ասուլիսում։








