Իրանը չպետք է օգտագործի Հորմուզի նեղուցը որպես գործիք՝ Պարսից ծոցի արաբական պետություններին ճնշելու կամ շանտաժի ենթարկելու համար, հայտարարել է Կատարի վարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։
«Նավարկության ազատության և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ շարունակվող փոխհրաձգությունները չեն նպաստում իրավիճակի բարելավմանը։ Իրանը չպետք է օգտագործի այս նեղուցը որպես զենք՝ Պարսից ծոցի պետություններին ճնշելու կամ շանտաժի ենթարկելու համար», - ասել է նա Դոհայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Կատարի վարչապետը ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային տրանսպորտային միջանցք է, որը «միշտ պետք է պաշտպանված լինի»։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հորմուզի նեղուցում, չպետք է կրկնվի։ Բոլորի համար պետք է պարզ լինի, որ նման ցանկացած գործողություն կունենա բացասական հետևանքներ», - ասել է Շեյխ Մոհամմեդը։








