Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակում, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։ Եվ սա դեռ ամբողջը չէ։


Կառավարության որոշմամբ նախատեսվել էր 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական հրապարակումները և արձանագրել հերթական աղմկահարույց ֆինանսական պատկերը։


Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։ Սակայն ամենաուշագրավը ոչ միայն գումարի չափն է, այլ այն, որ հրապարակված ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը, ըստ էության, դատարկ է՝ առանց բովանդակային լրացման։


Այլ կերպ ասած՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների պետական միջոցներ են հատկացվել, բայց հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչի վրա և ինչպես են ծախսվել այդ գումարները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միաժամանակ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով, միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։ Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։


Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կիսաքանդ ենթակառուցվածքներ՝ սրանք Գյումրիի ու Շիրակի առօրյա խնդիրներն են, որոնց մասին իշխանությունները սովորաբար հիշում են միայն պաշտոնական այցերի ժամանակ։ Աղքատության ցուցանիշը այս մարզում 43 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4 տոկոս։ Բայց, երբ խոսքը վերաբերում է շքեղ համերգների կազմակերպմանը, հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։ Իհարկե, մշակութային միջոցառումները կարևոր են, և որևէ մեկը չի վիճարկում արվեստի ու միջազգային մշակութային կապերի անհրաժեշտությունը։


Սակայն այստեղ խնդիրը առաջնահերթությունների մեջ է։ Առավել մտահոգիչ է նաև թափանցիկության հարցը։ Եթե պետական միջոցները ծախսվել են արդյունավետ և նպատակային, ապա ինչո՞ւ է հրապարակված ֆինանսական հաշվետվությունը դատարկ։ Ինչո՞ւ հանրությունը չի կարող տեսնել ծախսերի ամբողջական կառուցվածքը։ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարությունում, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել միլիոնավոր դրամների ծրագրերի իրականացումը՝ նվազագույն հաշվետվողականությամբ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
Հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին
Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Գիտնականները պարզել են, թե ինչպես է սուրճի օգտագործումը ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել (տեսանյութ)
ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ
Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
Լավրովը զարմացած է․ 34 մլն եվրո ԵՀ-ից՝ Հայաստանին (տեսանյութ)
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)
Միասնական հանդես գալու մասին կարող էին մինչև ընտրություններն ասել, մենք որևէ առաջարկ չենք ստացել (տեսանյութ)
Ինչու են ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել․ Ընդդիմադիր ուժերը դիմել են ՍԴ (տեսանյութ)
Սաղից կուշտ ենք. քաղաքացիների կարծիքը` հետընտրական Հայաստանում. հարցում (տեսանյութ)
Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք մամուլից. Գագիկ Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել (տեսանյութ)
Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (տեսանյութ)
Այս պայքարը միայն ԲՀԿ-ի համար չէ, արդարությունը պիտի վերականգնենք. Տոնոյան
Շոկային կադրեր Մոսկվայից․ նավթի պահեստի կափարիչը հարվածից օդ է բարձրանում

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքները

«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»

«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից

Պետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհում