Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը ՄԻԵԴ ներկայացրել է 4 գանգատ Ադրբեջանի դեմ, 1 գանգատ Թուրքիայի դեմ, 2 գանգատ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրե. Սիրանույշ Սահակյան


«Այս պահին երեք հարթակ է օգտագործվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի լուծման համար»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով, թե ինչ ընթացող իրավական վեճեր կան և ինչպիսի հարթակներ են օգտագործվում։

Նրա ներկայացմամբ, առաջինը ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանն է, մեկ հայց ներկայացրել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, օրեր անց համանման հայց է ներկայացվել Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։«Այստեղ մենք խնդիրների դուբլիկացիա ենք տեսնում, սակայն փաստական հանգամանքներն են բացակայում։

Ինչևէ, խնդիրը շատ նույնաբովանադակ է»,- նշեց Ս. Սահակյանը։Նա հայտնեց, որ սրանից զատ  միջպետական գանգատներով ծանրաբեռնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ ընթանում են 7 միջպետական գործեր, դրան զուգահեռ հարյուրավոր անհատական գանգատներ են ներկայացված, որոնք առնչվում են խոշտանգումներին, կյանքի իրավունքի խախտումներին, կամայական ազատազրկումներին, սեփականության, ինքնության պաշտպանությանը և այլն։

«Մեր կազմակերպության կողմից ներկայացված է 400 անձին առնչվող գանգատներ»,- ասաց Ս. Սահակյանը։
Կոնկերտացնելով հենց միջպետական գանգատները՝ նա նշեց, որ Հայաստանը ՄԻԵԴ  ներկայացրել է 4 գանգատ Ադրբեջանի դեմ, 1 գանգատ Թուրքիայի դեմ, 2 գանգատ Ադրբեջանը Հայաստանի դեմ է ներկայացրե։ «Այս ատյանն ունի ավելի սահմանափակ դեր, հիմնականում անդրադառնում է  կոնվենցիոնալ իրավունքների խախատումներին և դրանց պաշտպանությանը»,- ասաց Ս. Սահակյանը։

Երրորդ ատյանն արբիտրաժային միջազգային դատարանն է։«Այս դատարանում ունենք բացառապես ադրբեջանական հայցեր ընդդեմ Հայաստանի, որոնք նախաձեռնվել են 2023 թվականին։ Դրանց հիմքում դրված են կոնվենցիաներ, մասնավորապես Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և Բեռնի կոնվենցիան, որն առնչվում է բնապահպանական հարցերին։ Հիմնական խնդիրը վերաբերում է վնասի փոխհատուցմանը»,- ասաց Ս. Սահակյանը։ Ինչ վերաբերում է հայցերից հրաժարվելու և հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը կհրաժարվի ընդդեմ Ադրբեջանի հայցերից, նա նշեց. «Հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս իրավական հարթակներում հասնել խնդիրների արձանագրման, դրանց միջոցով չի կարող հավելյալ քաղաքական աշխատանք կատարել։ Հարցերի կարգավորման տարբեր եղանակներ կան։

Հիմնականը քաղաքականն է, թեև միջազգային իրավունքի արգելքներին, դեռևս կիրառություն ունի հարցերի լուծման  ռազմական ճանապարհը, ինչին ականատես եղանք 2020 և 2023 թվականներին։ Բայց քաղաքակիրթ աշխարհն ընդունում և դեռևս կենսունակություն է  տալիս խնդիրների լուծման իրավական հարթակին։  Մենք պարտվել ենք քաղաքական ու ռազմական հարթակում,  և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը, դրանից հրաժարվելը նշանակում է, որ մենք այլևս ունակ չենք հասնել երկրին առնչվող խնդիրերի լուծմանը նաև այս իրավական ճանապարհի գործադրմամբ։

Հայցերից հրաժարվելու հավականություն տեսնում է, որը կարող է լինել ճնշումների ներքո։ Կարծում եմ՝ այս պահին հարթակը, որտեղ մենք կարողացել ենք վնասել Ադբեջանի շահերը, հենց իրավական հարթակն է։
Այս փուլում ունենք միջանկյալ ակտեր, որոնք արձանագրում են խախտումներ, պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չի կատարում, բայց դրան հաջորդում են քաղաքական արձագանքները։ Պատկերավոր ասած՝ միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին։

Քաղաքական հարթակներում արդարության տարրը բացակայում է, նպատակահարմարությունից ելնելով կարող են ցանկացած տիպի որոշումներ կայացնել։Քանի որ Ադրբեջանն ավելի ճիշտ է  դիրքավորված քաղաքական հարթակներում,  վերջինս փորձում է հասնել հարցի քաղաքական լուծմանը՝ անտեսելով իրավական ուղենիշները։

Սա է պատճառը, որ նրանք ճնշում են հայկական կողմին հրաժարվել իրավական պահանջատիրությունից, ապավինել բացառապես քաղաքական ճանապարհով ձեռք բերած պայմանավորվածությունններին, որոնք չեն կարող թույլ պետությունների պարագայում արտացոլել վերջիններիս պետական և ազգային շահերը։Ուստի չեմ բացառում նման հավանականությունը, բայց, կարծում եմ, դա կլինի ոչ թե ազատ կամարտահատության ներքո ընդունված որոշում, այլ արտաքին ճնշումների ներքո հայկական կողմին պարտադրված որոշում»։

Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում
Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Լրացուցիչ նորություններ

...

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)