Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ահազանգում է․
«22-րդ մահվան դեպքը բանտերում (2025թ․ ընթացքում)։
Կալանավորված անձը 67 տարեկան էր, կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ-ում։
Մարդիկ լրջագույն առողջական խնդիրներով, նույնիսկ մի կողմիը թուլացած ու ձեռք-ոտքը չաշխատող վիճակում շարունակում են մնալ բանտում։ Ու ոչ դատարանները, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովը չի տեսնում անհամատեղելիություն»։








