Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․
Երեկ այս էջում գրել էի, որ Երևանում Վարդան Մամիկոնյանի հուշարձանը երեկոյան Խավարեցված-լուսազերծված է, և զետեղել էի համապատասխան լուսանկարը։
Այսօր լուսանկարել եմ Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) 2–3 տարի առաջ տնգված այս զինաթափված, խեղճ ու կրակ գերյալի արձանը, որը ողողված է լույսերով։ Այո՛, հենց այդպես՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ կապիտուլյացիայի իսկական խորհրդանիշը, լուսարձակների տակ։
Այդպես էլ պետք է լինի, քանի որ ապրում ենք կապիտուլյանտական իշխանության ներքո։ Ուստի զինավառ հերոսը պետք է սևացվի, իսկ հանձնվածն ու զինաթափվածը՝ լուսավորվի և պատվանդանի վրա դրվի։
Բայց հենց այն պահին, երբ Հայաստանը թեկուզ մի փոքր ուղղի մեջքը, այս՝ թևաթափություն ու հանձնվողականություն քարոզող արձանը պետք է տարվի ու դրվի մեկ այլ՝ չլուսավորված վայրում, իսկ սպարապետի արձանը, բնականաբար, ստանա իրեն արժանի լուսավորությունը։
Երանի՜ այդ օրը շատ չուշանա...








