Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին տասը տարիների ընթացքում երկիրը 2,5 անգամ ավելացրել է համաշխարհային շուկա պարենամթերքի մատակարարումների ծավալները և հայտնվել է սննդամթերքի աշխարհի խոշորագույն մատակարարների քսանյակում, հաղորդում է РИА Новости-ն։
«Վերջին տարիներին, իմ կարծիքով, 10 տարվա ընթացքում մենք 2,5 անգամ ավելացրել ենք պարենային ապրանքների մատակարարումների ծավալները համաշխարհային շուկաներ և հայտնվել ենք համաշխարհային շուկա պարենամթերքի խոշորագույն մատակարարների քսանյակում»,- «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության համաժողով-համագումարում ասել է Պուտինը։








