Haber7 պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լքել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) նիստը՝ որպես բողոքի նշան Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի դեմ։
Haber7 պորտալի փոխանցմամբ՝ 11 երկրների ներկայացուցիչներ նույնպես լքել են դահլիճը։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս մեղադրել են Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ Մերձավոր Արևելքում նրա ագրեսիան անվանելով տարածաշրջանի և աշխարհի համար սպառնալիք։
Անկարան նախկինում ամբողջությամբ խզել էր առևտուրը Իսրայելի հետ և միացել էր Հարավային Աֆրիկայի հայցին հրեական պետության դեմ Միջազգային քրեական դատարանում՝ Գազայի հատվածում ցեղասպանության մասին կոնվենցիան ենթադրաբար խախտելու համար։








