Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով


Վալենսիայի մոտ գտնվող Կովա-դե-լես-Դոնես քարանձավում («Կանանց քարանձավ») հնագետները հայտնաբերել են հռոմեական ժամանակաշրջանի ավելի քան 120 լատիներեն արձանագրություն. սա Հռոմեական կայսրության սահմաններում նմանատիպ տեքստերի հայտնի ամենամեծ հավաքածուն է, գրում է Live Science-ը։


Հինգ արձանագրություններ հիշատակում են նախկինում անհայտ մի աստվածուհու, որին նրա երկրպագողները պարզապես կոչել են Domina՝ «Տիրուհի»։


Գտածոները հայտնաբերվել են 2026 թվականի պեղումների ընթացքում։ Դեռևս 2024 թվականին հետազոտողները քարանձավում գրանցել էին ընդամենը 15 արձանագրություն։ Նոր տեքստերի մեծ մասը թվագրվում է մեր թվարկության I–II դարերով։ Դրանք ծածկում են քարանձավի մուտքից հեռու գտնվող հատվածի պատերն ու առաստաղը, որը հնագետները համարում են կազմակերպված սրբավայր։


«Քարանձավի որոշակի և սահմանափակ հատվածում՝ մուտքից հեռու, տեքստերի խտությունը հաստատում է, որ այստեղ գոյություն է ունեցել կազմակերպված պաշտամունք», — հայտարարել է Սևիլիայում գտնվող Հեռավար կրթության ազգային համալսարանի հնագետ և քարանձավագետ Սերխիո Գարսիա-Դիլսը։

Հինգ արձանագրությունները պարունակում են դիմում Domina-ին, ընդ որում երեք դեպքում դրա կողքին հանդիպում է Malaci անունը։ Հետազոտողները ենթադրում են, որ այն կարող էր լինել աստվածուհու մակդիրը։ Առայժմ ճշգրիտ պարզել նրա ծագումն ու գործառույթները չի հաջողվել։ Սարագոսայի համալսարանի պատմաբան Սիլվիա Ալֆայեի կարծիքով, աստվածուհին կարող էր առանձնահտկություն ունենալ, հնարավոր է՝ կապված ջրի հետ։

Այս վարկածը կարող է կապված լինել սրբավայրի առանձնահատկությունների հետ։ Նրա խորքում կան փոքր բնական ավազաններ կամ գուրգեր, որոնցում հավաքվում է գրունտային ջուրը։ Այցելուները, ըստ երևույթին, այնտեղ թողնում էին ընծաներ, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք դրանք նախատեսված էին հենց «Տիրուհու», թե այլ աստվածությունների համար։

Հնագիտական գտածոները նաև վկայում են կանանց ակտիվ մասնակցության մասին կրոնական ծեսերում։ Քարանձավում հայտնաբերվել են գավաթաձև անոթներ, երկու մատանի, ապարանջան, կերամիկայի բեկորներ, բուսական մնացորդներ և այլ առարկաներ։ Որոշ արձանագրություններ պարունակում են կանանց անուններ, իսկ իլիկի գլխիկների մեծ քանակը՝ տեքստիլի պատրաստման հետ կապված դետալներ, նույնպես կարող է վկայել կանանց ներկայության մասին։

Հետազոտողները նշում են, որ դեռևս չի հաջողվել վերծանել բոլոր արձանագրությունները։ Նրանք հույս ունեն, որ տեքստերի հետագա ուսումնասիրությունը կօգնի ավելին իմանալ խորհրդավոր աստվածուհու և նրան երկրպագող մարդկանց մասին։

Միևնույն ժամանակ Կովա-դե-լես-Դոնեսի պատմությունը սկսվել է հռոմեական դարաշրջանից շատ ավելի վաղ։ Քարանձավում նախկինում հայտնաբերվել էին ավելի քան 100 պալեոլիթյան նկարներ և փորագրություններ, որոնցից որոշները ավելի քան 24 հազար տարվա են։ Գիտնականների կարծիքով, այդ վայրը հազարամյակների ընթացքում կարող էր մարդկանց գրավել ջրի մշտական առկայության, ստորգետնյա լանդշաֆտի առանձնահատկությունների և հարմար հասանելիության շնորհիվ։

Լրահոս

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել
Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ
Կարևոր
Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ)
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը
Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին
Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը
Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ
66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի
Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա
Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա
Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել