Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին



Երևանի Հովհ․ Թումանյանի անվ․ ազգային տիկնիկային թատրոնի բեմում հոկտեմբերի 19-ին հնչեցին Առնո Բաբաջանյանի երգերը։ Մեծ երգահանի 105-ամյա տարեդարձին նվիրված՝ «Ձոն Հայաստանին» խորագիրը կրող համերգով հանդես եկավ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը՝ Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ։

Արցախցի տաղանդավոր երեխաներից, պատանիներից ու երիտասարդներից կազմված համույթն այս տարի արդեն մի քանի անգամ հանդես է եկել երևանյան բեմերում, և մշտապես գերել հանդիսատեսին, ոգևորել, ստիպել ոտքի վրա ծափողջույններ պարգևել իրենց։ Արցախցիներին նաև տունդարձի հույս հաղորդել։1990-ականներին Արցախում կազմավորված «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը հարուստ պատմություն ունի։ Սակայն եղավ Արցախի բռնի հայաթափումը, ու մեր հայրենի երկրամասում հայտնի մշակութային կառույցները կարծես այլևս չէին գործի։ Բայց եղան անհատներ, հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցության ձեռք մեկնեցին արցախցի մշակութային գործիչներին։Արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայում գործող «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը, հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ, հովանավորեց մի քանի մշակութային խմբերի վերակազմավորումն ու հանդս գալը Երևանում, այլ վայրերում։ Այդ խմբերի կազմում է նաև «Արցախի բալիկներ»-ը։ 


«ԴԻԱԼՈԳԻ»-ի «Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում Մոսկվայում հրատարակվող գրքերի ցանկում հատուկ տեղ ունի Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողուվածուն։ Նախատեսած է հրատարակել 25 հատոր, որից 3-ն արդեն պատրաստ են։ Եվ կայացած համերգն էլ այս շրջանակում էր։ Մանուկ ու պատանի, երիտասարդ երաժիշտներն իրենց ղեկավարի գլխավորությամբ այս անգամ հանդես եկան հատուկ՝ հոբելյանական ծրագրով՝ կատարելով Ա․ Բաբաջանյանի՝ ժողովրդի կողմից սիրված երգերը՝ հայերեն և ռուսերեն՝ որոշները համեմելով գեղեցիկ պարային կատարումներով։ Հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև երիտասարդական եռյակի ելույթները։Համերգն սկսվեց Աշոտ Գրաշիի խոսքերով, Առնո Բաբաջանյաի երաժշտությամբ ստեղծված «Ազգ իմ, փառապանծ» երգով՝ ամբողջ համույթի կատարմամբ։Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:

Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:Այնուհետև հնչեցին Առնոյի հանրահայտ երգերը, որոնք արդեն տասնյակ տարիներ մեր ազգային մշակույթի գանձերն են՝ սիրված նաև այլ ժողովուրդների կողմից։ Իհարկե, մեր փոքրիկները նաև նորովի ներկայացրեցին սիրված երգերը, ու հանդիստեսը գոհ էր։ Որոշ երգեր հնչում էին նաև բեմականացված, ու փայլում էին փոքրիկները, ներկայանում անկաշկանդ։ Դահլիճում ներկա էին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, «ԴԻԱԼՈԳ»-ի նախագահ Յու․ Նավոյանը, որոնց համագործակցությամբ ու աջակցությամբ վերակազմավորվել ու գործում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Ռուզան Խաչատրյանի ղեկավարությամբ։

Ներկա էին նաև արցախյան մշակութային կառույցների ղեկավարներ, հայուրեր արտերկրից, արցախցիներ, որոնց համար նման համերգները նաև համախմբվելու, միմյանց հանդիպելու, որոշ չափով կարոտ առնելու առիթներ են։Համերգից հետո զրուցեցի լոնդոնաբնակ մեր հայրենակից, «Թեքեյան» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանի հետ, ով ներկա էր իմ հրավերով։

Ոգևորված էր, ուրախ, որ արցախյան մշակութային խմբերը գործում են Երևանում։ «Համերգի ողջ ընթացքում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն էի հիշում», -ասաց Բ․ Նազարյանը, նաև գնումներ կատարեց իր թոռների համար արցախցիների ձեռագործ նվերներից։
Յու․ Նավոյանի նախաձեռնությամբ՝ ձևավորվել է ավանդույթ, որ արցախյան մշակութային խմբերի ելույթներին զուգահեռ դահլիճների նախասրահներում կազմակերպվում է արցախցիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։Հանդիսատեսի ոգևորությունը մեծ էր, ու չդադարող ծափողջույների ուղեկցությամբ համույթի կողմից կրկին հնչեց Արամայիս Սահակյանի խոսքերով գրված «Մեր սիրելի Երևան» երգը․

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,

Հույս եւ հավատ հայության

Քո սրբութեամբ դու ամեն հայի մեջ կաս,

Մեր սիրելի Երևան: 

Հեղ.՝ Զոհրաբ Ըռքոյան


Լրահոս

Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին

Լրացուցիչ նորություններ

...

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը