Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ, որովհետև հայ գրականությունը Ռուսաստանի համար․․․ մեր կյանքի, մեր կայացման անբաժանելի մասն է: Մենք տարբեր կերպ ենք բացահայտել Հայաստանը․ ոմանք՝ Անդրեյ Բիտովի հրաշալի արձակի միջոցով, ով գրեց Հայաստանի մասին ռուսերենով լավագույն, ըստ իս, գրքերից մեկը։ Ինձ բախտ է վիճակվել, և ես, այնուամենայնիվ, ապրել եմ այն ժամանակաշրջանում, երբ մենք ունեինք Հրանտ Մաթևոսյանի առաջնակարգ թարգմանությունները։ Անշուշտ, կարծում եմ, որ հայկական կյանքի, հայկական կյանքի խորության նրա ընկալումը շատ բան տվեց ռուս ընթերցողին: Եվ այս իմաստով նրան պատահական չէին անվանում «հայկական Մարկես», թեև Մարկեսին էլ կարելի էր անվանել «կոլումբիական Մաթևոսյան», և կարծում եմ՝ դրանում մեծ չափազանցություն չէր լինի»,- «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն։



Մատենաշարը «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Գրքային դիվանագիտություն» լայնամասշտաբ ծրագրի մի մասն է, որի շրջանակներում զարգանում են նաև այլ ուղղություններ․
Ռուս-հայկական միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի երկլեզու ժողովածու (հրատարակվել է 3 հատոր), Հայ խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների առաջին բազմահատոր և բազմաժանր ժողովածուն (իրականացվում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ համատեղ, լույս է տեսել 2 հատոր):

«Դիալոգ» մատենաշարով արդեն հրատարակվել է 18 գիրք: Դրանք նվիրված են Կովկասյան տարածաշրջանի պատմական և ժամանակակից աշխարհաքաղաքականությանը, ռուս-հայկական համատեղ պատմության շրջաններին, մշակութային և հոգևոր ժառանգությանը:Միխայիլ Շվիդկոի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի պատմության մեջ կարևոր դեր խաղացին գրականության՝ 1980-ականների, հատկապես ութսունականների երկրորդ կեսի «հայկական ազգային վերածննդի այնպիսի պոռթկումը, ես այն այդպես կանվանեի՝ յուրովի դրամատիկ, յուրովի ողբերգական․ անշուշտ, այս ամենը հսկայական ազդեցություն ունեցավ մեր կյանքի վրա»։

Միխայիլ Շվիդկոն նկատում է՝ հայ գրականությունն այսօր «հաճախակի հյուր չէ ռուսաստանյան գրադարաններում», ուստի «Դիալոգ» մատենաշարի հրատարակությունները կարևոր առաքելություն են ստանում․ «Ամենակարևորն այն է, որ այս գրքերը հասնեն ռուս ընթերցողին, որովհետև Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին․․․ դե, որոշ իմաստով անգամ սրբազան է, ես կասեի, մի շարք պատճառներով, որոնց մասին հիմա չեմ ծավալվի: Բայց վերաբերմունքը հայկական հոգևորականությանը, վերաբերմունքը հայոց այբուբենի և հայոց լեզվի այն հզորությանը, որն օգնեց պահպանել ազգը սփյուռքում, վերաբերմունքը Հայ Եկեղեցուն՝ որպես մի եկեղեցու, որը պահել է հայերին հազարամյա պատմության մեջ․ այս ամենն առանձնահատուկ բնույթ և առանձնահատուկ իմաստ ունի մեզանից յուրաքանչյուրի համար»։«Մենք այսօր առանձնացրել ենք վերջին գրական հրատարակությունները, որոնք լրացնում են միմյանց և ստեղծում մշակույթների փոխգործակցության ընդհանուր դաշտ, սերունդների հոգևոր և ստեղծագործական կապ: «Հայկական մոտիվներ» երկհատորյակն ընդգրկում է համանուն գրական մրցույթի մասնակից տարբեր երկրների ռուսալեզու հեղինակների ընտիր ստեղծագործությունները: Իսկ մրցույթին մասնակցել է 98 հեղինակ 13 երկրից:

Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունների ժողովածուն ձևավորում է ռուս-հայկական գրական երկխոսության յուրօրինակ հանդիպակաց վեկտոր: Մասնավորապես, «Ռուսական խոսք, հայկական արձագանք» գլխում հեղինակը նուրբ պոետական կամուրջ է կառուցում ռուս և հայ հեղինակների միջև, հայկական մշակութային տարածությունը միավորում ռուսական պոեզիայի հետ: Եվ վերջապես, իմ ամենասիրելի թեմաներից մեկը՝ Ռուսաստանի հայկական համայնքը (սփյուռքը)՝ որպես լրացուցիչ կապող օղակ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում: Այս ուղղության վառ օրինակ են Ռուսաստանում մշակույթի և գիտության հայ գործիչները: Նրանցից մեկի գիրքն ենք այսօր ներկայացնում՝ մոսկվաբնակ գրող և նկարչուհի Նինա Գաբրիելյանի «Այս քաղցր բեռը՝ հոգին» ժողովածուն է»,- մանրամասնեց Յուրի Նավոյանը։Նա հատուկ ընդգծեց Միխայիլ Շվիդկոյի երկար տարիների անգնահատելի ավանդը Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար և մշակութային կապերի ամրապնդման գործում․ «Վերջերս արվեստագիտության դոկտոր Միխայիլ Շվիդկոն հրատարակեց «Մշակութային հեղափոխություն» գիրքը, որն ընդգրկում է վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի կյանքի ամենավառ և կարևոր իրադարձությունները: Այնպես որ, ոչ միայն պետական գործչի և դիվանագետի, այլև որպես հեղինակի և քննադատի կարծիքը չափազանց կարևոր է մեր մատենաշարի և կազմակերպության համար»։ Մշակույթում և գրականության մեջ կենդանի, խորը երկխոսությունը, բանախոսի գնահատմամբ, այլընտրանք չունի։

«Հայկական մոտիվներ» միջազգային գրական մրցույթի առանցքային նպատակն է հայտնաբերել և առաջ մղել հայկական թեմատիկայով գրող տաղանդավոր հեղինակներին ողջ աշխարհից, ինչպես նաև ամրապնդել միջմշակութային երկխոսությունը․ «Մենք ամեն կերպ նպաստում ենք սկսնակ գրողների մասնակցությանը: Դա հզոր մեկնարկ է տալիս երիտասարդ հեղինակներին՝ ձևավորելով ռուսալեզու և հայկական գրականության ապագան: Այն ամուր հիմք է դնում երկրների և ժողովուրդների միջև երկարաժամկետ մշակութային կապերի համար, և այս գործում ռուսաց լեզուն հանդես է գալիս որպես միավորող գործոն: Հեղինակները Հայաստանի հնագույն պատմությունը, ավանդություններն ու ավանդույթներն ինտեգրում են ժամանակակից համատեքստում՝ այս ժառանգությունը փոխանցելով ընթերցողների ապագա սերունդներին»:

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր խոսքում նկատեց՝ շատերն այսօր ռուսական միջավայրը, ռուսական կյանքը քաղաքականացված են ներկայացնում․ «Սա փորձ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը գեղարվեստով ներկայացնելու, որովհետև դա մեծ գեղարվեստի՝ Գոգոլի, Պուշկինի, Լերմոնտովի, Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի․․․ այդպիսի հզոր անունների գրականություն է և մեր գիտակցության, ճանաչողության մեջ մեծ դեր է խաղացել»։ Հիշեց՝ 1960-70-ական թվականներից սովետական շրջանի հայտնի ռուս գրողներ Վասիլի Գրոսմանը, Օսիպ Մանդելշտամը, Անդրեյ Բելին և այլոք Հայաստանի մասին հրաշալի գրքեր են գրել, որոնք թարգմանվել են հայերեն։ Նույն կերպ էլ հայ գրողներն են անդրադարձել Ռուսաստանին, սակայն, ըստ նրա, ցավոք, շատ քիչ գործեր են թարգմանվել ռուսերեն։


Թարգմանչական դպրոցի բացերի ու աշխարհին ներկայանալու անհրաժեշտության մասին էլ ասաց․ «Մեր հայերի մեջ թարգմանիչները ապրում են Ռուսաստանում, բայց թարգմանիչներ հազվադեպ կգտնենք։ Եվ դա միայն Ռուսաստանի պարագայում չէ․ Անգլիայում էլ է այդպես, Ֆրանսիայում էլ, Ամերիկայում էլ․ այսօր հայերենից հայեր չեն թարգմանում։ Այնինչ հենց մենք պիտի կարողանանք մեր գրականությունը ներկայացնել աշխարհին»։

Անդրադառնալով իր նոր հրատարակված գրքին՝ Էդվարդ Միլիտոնյանն ասաց․ «Սա զուտ հայեցողական գիրք չէ, այլ պոետական փոխկանչեր են․ Հովհաննես Թումանյան, Վալերի Բրյուսով, Եղիշե Չարենց, Օսիպ Մանդելշտամ․․․ Իրենք իրականում հանդիպել են իրար, լավ հարաբերություններ են ունեցել։ Օրինակ՝ Գորոդեցկին Թումանյանի տղայի ընկերն էր, Անդրեյ Բելիին վարդերով Մարտիրոս Սարյանն է տարել շրջագայելու, իսկ Օսիպ Մանդելշտամին Սարյանն է դիմավորել կայարանում»։

Ի դեպ, շուտով պատրաստ կլինի «Ծիծեռնակ» ամսագրի հատուկ թողարկումը, որտեղ կհրապարակվեն ռուսաստանցի գրողների գործերը։

«Արարատյան ժամանակը» ժողովածուի հեղինակ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության խորհրդատու Ելենա Շուվաևայի գնահատմամբ՝ այս հրատարակություններով «Դիալոգը» շարունակում է ժամանակին Վալերի Բրյուսովի հիմնադրած բարի ավանդույթը, երբ մեկ դար առաջ, դարձյալ հայերի և հայկական պետականության համար բարդագույն շրջանում, թարգմանվում և աշխարհին էին ներկայացվում հայ ստեղծագործողները։

Լրահոս

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջ
Կարևոր
Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը
Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)
«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)
Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ)
ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը
Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
Իսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակում
Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով
Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին
Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց
Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան
Կարևոր
Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին
Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Լրացուցիչ նորություններ

...

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը

Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)

Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները